Միջազգային08:58, 13 Փետրվար 2013
ԵՄ-ն Իսրայելի ապրանքների պիտակի վրա արգելք է դնում

Եվրամիությունը (ԵՄ) դեմ է Իսրայելի
Արևմտյան Շերիա և Արևելյան Կուդյուսի հրեական բնակավայրերում արտադրված ապրանքների
վրա «Արտադրված է Իսրայելում» պիտակը փակցնելուն: Նշենք, որ ավելի վաղ Կանդան և
Սուդանը ևս նման արգելել էին սահմանել:
Գերմանական «Der Spiegel»
պարբերականը հայտնում է, որ անցած տարվա դեկտեմբերին ԵՄ անդամ 27 երկրների
արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվել էր այդ հարցը: Որոշվել էր՝
արգելել Իսրայելի կողմից շրջափակման տակ գնտվող տարածքներում կազմակերպված
արտադրանքը վաճառել «Արտադրված է Իսրայելում» պիտակով: Թեև Մեռյալ ծովից ստացվող
կոսմետիկ միջոցները, ինչպես նաև այդ տարածաշրջանին հատուկ ձիթապտղի և գինիների
արտադրանքը Եվրոպա կատարվող արտահանման մեծ մասն է կազմում, բայց ԵՄ արտգործնախարարները
նախատեսում են դադարեցնել տվյալ ապրանքների վաճառքը, մինչև պիտակների վերափոխումը:
Վաճառքի դադարեցման դեպքում Իսրայելի տնտեսությունը, սակայն, մեծ վնասներ կկրի,
քանի որ հրեա վերաբնակիչների թողարկած արտադրանքի ԵՄ արտահանաման արժեքը տարեկան կազմում
է շուրջ 220 միլիոն եվրո:
Խնդրի վերաբերյալ «Der Spiegel»-ը խոսել է Գերմանիայում Իսրայելի
դեսպանի հետ, որն էլ մասնավորապես նշել է, թե նմանատիպ իրավիճակի կարելի է
հանդիպել աշխարհի տարբեր գրավյալ
տարածքներում, սակայն անրաժեշտ է, որպեսզի նման արգելք միայն Իսրայելի նկատմամբ
չկիրառվի: Վերոնշյալ արտադրանքի վաճառքով զբաղվող հրեական «Ահավա» կոսմետիկ
ընկերությունը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել պիտակները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |