Հասարակական09:36, 13 Փետրվար 2013
Թուրք պատգամավորը պահանջում է ստեղծել Սամաթիայի դեպքերը քննող հանձնաժողով
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության»
(ԺՀԿ-CHP) պատգամավոր Լևենթ Գյոքը դիմել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM)
Մարդու իրավունքների հանձնաժողով: Նա
պահանջել է աշխատանքային խումբ ստեղծել, որը կուսումնասիրի Ստամբուլի Սամաթիա թաղամասում
հայերի վրա կատարված հարձակումները և
դրանք կանխելու համար կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ:
«Այս հարձակումների հետևանքով հայազգի մեր 5 հայրենակիցներից 2-ը մահացել են իսկ
3-ը`
վիրավորվել: Դրանք պատճառ են դարձել վախի
ու անհանգստության մթնոլորտի ձևավորման և սպառնալիքի տակ են դրել խաղաղ ու առողջ
միջավայրում համատեղ գոյակցության ավանդույթը»,- ասվում է Գյոքի
դիմումում :
Թուրք պատգամավորն իր դիմումում նաև նշել է, որ հնարավոր է այս
հանցագործությունները կրոնական և ազգային հողի վրա են կատարվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |