Հասարակական10:16, 20 Փետրվար 2013
1990-ականների Էրդողանը ոսկերիչ է եղել
Թուրքական «Vatan» պարբերականն իր՝ «Էրդողանի անհայտ մասնագիտությունը»
վերտառությամբ հոդվածում ուշագրավ
տեղեկություններ է հայտնում Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանի՝ 1990-ականների սկզբին ծավալած
գործունեության մասին:
Պարզվել է, որ 1993-1994թթ. Էրդողանը ոսկերչությամբ է զբաղվել և եղել Ստամբուլի ոսկերիչների պալատի անդամ: «Ոսկերիչ-վաճառողի» արտոնագիր ստանալուց մեկ տարի անց դադարեցրել է ակտիվ գործունեությունը:
Ստամբուլի ոսկերիչների պալատի նախագահ Ալաաթթին Քամերօղլուն Էրդողանի` որպես ոսկերիչ-վաճառող գրանցված արտոնագիրը ցուցադրելով, տեղեկացրել է նաև, որ նրա գործունեության հասցեն եղել է Ֆաթիհ Սուլթան պողոտայում: Ակտիվ գործունեությունը դադարեցնելուց մեկ ամիս անց՝ 1994 թ-ի մարտի 27-ին, Էրդողանն ընտրվել է Ստամբուլի քաղաքապետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |