Միջազգային09:33, 20 Փետրվար 2013
Ֆրանսիան սպասում է Թուրքիայի արձագանքին

Ֆրանսիան Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունների համար կանաչ լույս է վառել: Այս մասին հայտնում է թուրքական
«Cihan» լրատվական գործակալությունը: Ֆրանսիայի արտգործնախարարի մամուլի խոսնակ
Ֆիլիպ Լայոտը «Cihan»-ի թղթակցին ասել է.
«Թուրքիայի համար այս գործընթացի դռները բացելով` նույնպիսի քայլեր էլ նրա
կողմից ենք ակնկալում` հատկապես Անկարայի արձանագրության, միգրանտների և նրանց հետ
ընդունելու մասին հարցերում»:
Ֆիլիպ Լայոտը հիշեցնում է, որ Փարիզում Ֆրանսիայի նախաձեռնությամբ երկու երկրների արտգործնախարարներ Լորեն Ֆաբիուսը և Ահմեթ Դավութողլուն համաձայնության էին եկել վերացնել «Տարածաշրջանային քաղաքականություն» կոչվող 22-րդ հոդվածի արգելափակումը, որը Ֆրանսիան կիրառել էր 2007-ից ի վեր: Ըստ Լայոտի՝ սա Թուրքիայի ԵՄ (Եվրամիություն) անդամակցության գործընթացում կարևոր քայլ է:
Տեղեկացնենք, որ Ֆրանսիան 2005 թվականից Թուրքիայի Եմ լիիրավ անդամակցության բանակցություններում 35 հոդվածներից 5-րդի հոդված (11-րդ, 17-րդ, 22-րդ, 33-րդ, 34-րդ) արգելափակել էր՝ կիրառելով իր վետոյի իրավունքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |