Մշակութային20:58, 20 Փետրվար 2013
Ոսկերչության հայ վարպետները հավաքվել են Փարիզում

Աշխարհի տարբեր երկրներում ապրող ոսկերչության հայ վարպետները մեկտեղվել են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, որտեղ կազմակերպվել է նրանց կատարած աշխատանքների ցուցահանդես: Այն կազմակերպել է «Հայ ոսկերիչների միությունը» (ՀՈՄ-AJA): Ըստ թուրքական Սաբահ (Sabah) պարբերականի` Թուրքիայից մասնակցել են Ավեդիս Քենդիրը և Սևան Բաչակչըն: Նրանց գործերը մեծ հետաքրքրություն են առաջացրել: Ավետիս Քենդիրը, ով Ստամբուլի փակ շուկայի ճանաչված վարպետներից է, ներկայացրել է 2011թ. արքայազն Վիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսի կապակցությամբ Անգլիայի թագուհի Էլիզաբեթի համար պատրաստած գլխարկաձև մանյակի էսքիզը:
Փարիզում ցուցադրվել է նաև Նյու-Յորքում բնակվող Հագոբ Բարդագլյանին պատկանող 100 կարատանոց աշխարհի ամենամեծ դեղին ադամանդը, որի արժեքը գնահատվում է 15մլն դոլար: Աշխարահռչակ հայ երգիչ Շառլ Ազնավուրը հյուրասիրություն է կազմակերպել մեկ հարկի տակ հավաքված հայ վարպետների համար:
«Հայ ոսկերիչների միության» հաղորդմամբ` հավաք-ցուցադրության հիմնական նպատակը, սկսնակ և փորձառու վարպետների միջև կապը պահպանելով, ոսկերչության բնագավառում ավելի մեծ հաջողությունների հասնելն է: Ցուցահանդեսին ներկայացվել է Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Կանադայից, Հունաստանից, Լիբանանից, Ռուսաստանից, Շվեցարիայից, Թայլանդից և Միացյալ Նահանգներից ժամանած ավելի քան երկու տասնյակ վարպետ ոսկերիչների գործեր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |