Միջազգային08:56, 22 Փետրվար 2013
«ԵՄ-ն Թուրքիայի առաջ ծնկի է գալու» հայտարարության պատասխանը

ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն պատասխանել է Եվրամիության էներգետիկ հարցերով կոմիսար Գյունտեր Էտինգերի «ԵՄ-ն Թուրքիայի առաջ ծնկի է գալու» հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Գերմանիայում կառավարող «Քրիստոնեադեմոկրատական միության» անդամ ԵՄ էներգետիկ հարցերով կոմիսար Գյունտեր Էտինգերը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կազմակերպված խորհրդաժողովի ժամանակ ասել էր, որ 15-20 տարի հետո Գերմանիայի և Ֆրանսիայի վարչապետները սողեսող են գնալու Անկարա, որպեսզի Թուրքիան ինտեգրվի ԵՄ-ին:
Գյունտեր Էտինգերի արած հայտարարությանը ԵՄ հանձնաժողովի նախագահը պատասխանել է իր մամուլի խոսնակի միջոցով, ով մասնավորապես ասել է. «Դա Գյունտեր Էտինգերի անձնական տեսակետն է և չի արտացոլում ԵՄ հանձնաժողովի տեսակետը»:
Այս արձագանքներից հետո Գյունտերի մամլո խոսնակն ասելով, թե մտադրություն չունի պաշտպանել Թուրքիայի անդամակցությունը, հայտարարել է, որ ԵՄ հանձնաժողովը պետք է ուշադրության արժանացնի Թուրքիայի այն ջանքերը , որոնք վերջինս գործադրել է Եվրաինտեգրման համար, ինչին էլ ի պատասխան ԵՄ երկրները պետք է Անկարայի հետ ավելի ջերմ հարաբերություններ հաստատեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պետդեպին ուղարկած նամակում Գուս Բիլիրաքիսը և Բրեդ Շնայդերը գրել են, որ դա կարող է հանգեցնել Իսրայել-Թուրքիա ուղիղ բախման:

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման պատվիրակությունը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի և Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընի հետ:

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |