Քաղաքական13:30, 22 Փետրվար 2013
Թուրք նախարար. «Ես 1915-ին չեմ եղել»
Թուրքիայի եվրաանդամակցության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը Փարիզ կատարած
դիվանագիտական այցից հետո օդանավակայանում հանդիպել է լրատվամիջոցների
ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` հարցերից մեկը վերաբերել է Հայոց
ցեղասպանությանը: Նա նախ նշել է, որ Թուրքիան այդ հարցում բավականին ինքնավստահ է:
Հիշեցրել է, թե ինչպես 2005-ին իրենց վարչապետը նամակ էր գրել Հայաստանի
նախագահին` արխիները բացելու և բոլորն ուսումնասիրող պատմաբանների ակադեմիական միջազգային
խումբ ձևավորելու կոչով:
«Ես 1915-ին չեմ եղել: Չկան այդ ժամանակվա վճիռ կայացնողներից և ոչ մեկը: Բայց կան արխիվները: Մեր արխիվները պարզ են ու հստակ: Ովքեր հակառակն են պնդում, թող բերեն իրենց պատմաբաններին, մասնագետներին, որոնք կաշխատեն մեր արխիվների վրա ու հետո կխոսենք»,- ասել է Բաղըշը` ընդգծելով, որ մինչև հիմա էլ պաշտոնական Անկարան կողմնակից է 8 տարի առաջ գրված վերոնշյալ նամակի բովանդակությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել էր Էրդողանի նամակին: Պատասխան նամակում մասնավորապես ասված էր.
«Հարգելի պրն վարչապետ, ստացա Ձեր նամակը: Իսկապես որպես հարևաններ մենք պետք
է փորձենք ուղիներ որոնել այժմ եւ ապագայում համերաշխ ապրելու համար: Այդ իսկ
պատճառով հենց սկզբից մենք առաջարկել ենք հաստատել դիվանագիտական հարաբերություններ,
բացել սահմանները եւ երկխոսություն սկսել երկու երկրների ու ժողովուրդների միջև:
Աշխարհում, մասնավորապես եվրոպական մայրցամաքում, կան հարեւան երկրներ, որոնք
ունեցել են դժվարին անցյալ, որի շուրջը տարակարծիք են: Սակայն դա նրանց չի
խանգարում ունենալ բացսահմաններ, բնական հարաբերություններ, դիվանագիտական կապեր,
ներկայացուցիչներ միմյանցմայրաքաղաքներում, եւ այդ բոլորով հանդերձ զուգահեռաբար
քննարկել վիճելի հարցերը: Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի
կարողարդյունավետ լինել, եթե չի անդրադառնում ներկային ու ապագային: Արդյունավետ
երկխոսությանմեջ ներգրավվելու համար մեզ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր եւ
համապատասխանքաղաքական միջավայր: Երկկողմ հարաբերությունների զարգացման
պատասխանատվությունըկրում են կառավարությունները, և մենք իրավասու չենք դա
լիազորել պատմաբաններին: Ուստի մենք առաջարկել ենք և կրկին առաջարկում ենք առանց
նախապայմանների մեր երկու երկրների միջև հաստատել բնական հարաբերություններ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |