Քաղաքական10:18, 26 Փետրվար 2013
Վալերի Բուայեն` Ադրբեջանի մասին. «Մարդասպանին հերոսացնող պետության խոսքերին ինչպե՞ս կարող եք հավատալ»
Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն, ով Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հեղինակն է, թուրքական «Ջիհան»(CHA) լրատվական կայքին հարցազրույց
է տվել: Նա հարցազրույցում նշել է, որ
Ֆրանսիայի սահմանադական խորհրդին ցեղասպանության ժխտումը քրեականացնող 2 նոր
օրինագիծ է ներկայացրել և առաջարկել է այս խորհրդի աշխատանքները ուսումնասիրող մի
հանձնաժողով ստեղծել:
Բուայեն,
նշելով թե YouTube-ում իրեն ուղղված հայհոյանքներ պարունակող հարյուրավոր տեսանույթեր կան,
ասել է. «Լավ է, որ թուրքերեն չեմ
հասկանում, սակայն ֆրնասերեն սպառնալիքներ էլ եմ ստանում : Մի որոշ ժամանակ
ստիպված եմ ապրել ոստիկանության հսկողության տակ: Նախկինում գնացել եմ Թուրքիա,
սակայն այլևս չեմ գնա, եթե նույնիսկ կառավարությունը անվտանգության երաշխիքներ տա:
Գիտակցում եմ, որ Թուրքիայում կյանքիս անվտանգությունը ապահովված չի լինի: Ինձ և
ընտանիքիս վտանգի տակ չեմ դնի»:
Բուայեն հայտնել է, որ այդ սպառնալիքները իրեն չեն ստիպի հետքայլ
անել և հույս ունի, որ Ֆրանսիայի ներկայիս
նախագահը, ով այս հարցում Սարկոզիի հետ համակարծիք է, կկատարի Հայոց
ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի վերաբերյալ նախընտրական շրջանում
տված խոստումները:
Ֆրանսիացի պատգամավորը, պատասխանելով
«Ջիհանի» այն հարցին , թե Խոջալուի դեպքերի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի ասել
է. «Ադրբեջանը նավթի և փողի ուժով միջազգայն հանրությանը սխալ տեղեկություններ
հրամցնում: Մարդասպանին հերոսացնող պետության խոսքերին ինչպե՞ս կարող եք հավատալ»:
Բուայեն նշել է, որ Ղարաբաղ այցելելու
համար իրեն «պերսոնա նոն գրատա» են հայտարարել:
Հայտնելով, որ ինքը կտրականապես դեմ է Թուրիքայի `ԵՄ անդամակցությանը, Բուայեն ասել
է, թե Թուրքիան ոչ աշխարհագրական ոչ էլ մշակութային տեսակետից ԵՄ մասը կազմել չի
կարող:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Պաշտոնական Անկարան դա որակել է որպես անընդունելի զարգացում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |