Քաղաքական08:52, 26 Փետրվար 2013
Թուրք պատգամավոր. ԹԱՄԺ-ը պետք է ճանաչի Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն»
Թուրքիայի «Ազգայնական շարժում»
կուսակցության (ԱՇԿ-MHP) պատգամավոր Ռեշաթ Դողրուն հայտարարել է, թե Թուրքիայի Ազգային Մեծ ժողովին (ԹԱՄԺ) 1992թ.
փետրվարի 25-26-ին տեղի ունեցած Խոջալուի դեպքերը ճանաչել որպես «ցեղասպանություն»
իսկ փետրվարի 26-ը սահմանել որպես «Խոջալուի ցեղասպանության հիշատակի օր»: Այս
մասին տեղեկացնում է թուրքական «Ջիհան»(CHA)
լրատվական գործակալությունը:
«Ադրբեջանի Խոջալու քաղաքում 613
ադրբեջանցի թուրք է սպանվել: Այժմ այնտեղ նույնիսկ մի թուրք չկա: Իսկ ու՞ր են
այնտեղ նախկինում ապրող 11 հազ թուրքերը»,-ասել է նա:
Թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ
ազգայնական, ահաբեկչական խմբավորման քաղաքական ճյուղը համարվող «Ազգայնական
շարժում» կուսակցության պատգամավոր Դողրուն, այս ամենի հետ մեկտեղ նշել է, որ 2011 թվականին իր նախաձեռնությամբ Խոջալուի
դեպքերի վերաբերյալ Թուրքիայի խորհրդարանին ներկայացված նմանատիպ օրենքի նախագիծը մերժվել
է:
Հիշեցնենք, որ 1992 թ.-ի փետրվարի 26-ին, Ղարաբաղյան
պատերազմի
ընթացքում
Աղդամ
քաղաքի
մերձակայքում
չպարզված
հանգամանքներում
զոհվել
են 200-ից 300 մարդ
(համաձայն
միջազգային Human Right Watch իրավապաշտպան կազմակերպության
տվյալների, իսկ
Ադրբեջանի
կողմից
քարոզվող
տարբերակով, զոհվել
է
ավելի
քան 600 մարդ), ովքեր Ադրբեջանի
իշխանության
կողմից
միտումնավոր
կերպով
պահվել
են
ռազմական
գործողությունների
կիզակետում: Խոջալուի
բնակչությունը
մի
քանի
ամիսների
ընթացքում
ստիպողաբար
մնացել
է
բնակավայրում
և
Ադրբեջանի
իշխանությունների
կողմից
միտումնավոր
կերպով
չի
տարհանվել՝
հետագայում
նրանց
որպես
կենդանի
վահան
օգտագործելու
նպատակով:
Խոջալուի
բնակչությունը
ԼՂՀ
ինքնապաշտպանության
ուժերի
կողմից
առանձնացված
հումանիտար
միջանցքով
դուրս
է
եկել
բնակավայրից, առանց
որևէ
խոչընդոտների
անցել
է
ավելի
քան 10 կմ
և
հասել
է
մինչև
ադրբեջանցիների
կողմից
վերահսկվող
Աղդամ
քաղաքը: Ավելի
ուշ
ադրբեջանական
զինված
ուժերին
բավական
մոտ
գտնվող
հատվածում
հայտնաբերվել
են
զոհվածների
մարմինները: Զոհվածների
իրական
քանակը
հայտնի
չէ, քանզի
պաշտոնական
Բաքուն
հրապարակում
է
միմյանց
հակասող
թվեր: Խաղաղ
բնակիչների
այս
ողբերգական
զոհերի
հետաքննության
համար
ստեղծված
Ադրբեջանի
խորհրդարանի
հանձնաժողովը
Հեյդար
Ալիևի
հրամանով
լուծարվել
է, իսկ
հետաքննությանը
վերաբերվող
նյութերը
սկսել
են
գաղտնի
պահվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |