Միջազգային09:33, 27 Փետրվար 2013
Թուրքիան երբեք չի դառնա ԵՄ անդամ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Թուրքիա կատարած այցից անմիջապես հետո գերմանական առաջատար «Բիլդ» թերթն անդրադարձել է Եվրամիությանը (ԵՄ) Թուրքիայի անդամակցության գործընթացին: Տեղեկացնողը թուրքական «Աքշամ» (Akşam) պարբերականն է:
Հրապարակված հոդվածում բազմակողմանի վերլուծության է ենթարկվել Թուրքիա-Եմ գործընթացը, անդրադարձ է կատարվել Թուրքիայի տնտեսական աճին, Մերկելի այցին, Մերկել-Էրդողան հանդիպմանը: Այնուհետև հարց է բարձրացվում. «Արդյոք ժամանակը չէ°, որպեսզի Եվրոպան կատարի 50 տարվա իր խոստումը»:
Սակայն, ըստ պարբերականի, իրականում Թուրքիան երբեք էլ ԵՄ անդամ չի դառնա: Այդ մասին գիտեն և Թուրքիա այցելած Մերկելը, և Էրդողանը:
«Բայց արդյո°ք Թուրքիան իսկապես ուզու՞մ է դառնալ Եվրամիության անդամ, թե՞ դրա համար արդեն շատ ուժեղ և հպարտ է»- եզրափակում է պարբերականը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |