Միջազգային07:37, 11 Մարտ 2013
ԱՄՆ հետախուզության պաշտոնական կայքը կունենա նաև թուրքերեն տարբերակ

Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության կայքը հասանելի կլինի նաև թուրքերեն լեզվով: Իսկ առհասարակ այդ կայքը գործում է յոթ լեզվով (իսպաներեն, արաբերեն, չինարեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն):
Թուրքական «Սաբահ» պարբերականը գրում է, որ Թուրքիայի աճող տնտեսական և քաղաքական կշիռն իր արտացոլումն է գտնում նաև թուրքերենի կիրառման հարցում: Միջազգային կազմակերպություններն իրենց կայքէջերը համալրում են նաև թուրքալեզու տարբերակով: Արդեն Հնդկաստանից մինչև Ամերիկա մի շարք համալսարաններում թուրքերեն ուսուցման հատուկ բաժիներ են բացվել:
Թուրքական ազգային հետախուզության (MİT) նախկին աշխատակից Մեհմեթ Էյմուրը, խոսելով թուրքերենի՝ ԱՄՆ հետախուզական ծառայության կայքում ներառվելու մասին, հետևյալ գնահատական է տվել.
«Թուրքերենի կիրառման պատճառներից մեկը նախկին Խորհրդային միության մաս կազմող Միջին Ասիայի երկրների ուղղությամբ կատարվող աշխատանքներն են»:
Հիշեցնենք, որ 2009 թվականից ԱՄՆ հատուկ ծառայությունները թուրքերենի և քրդերենի մասնագետների համար սահամանել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |