Մշակութային07:12, 11 Մարտ 2013
Նոր պատմական ֆիլմ, որը ենթադրվում է կզայրացնի իսլամական աշխարհին

Իտալացի ռեժիսոր Ռենզո Մարթինելիի ֆիլմը, որը պատմում է Վիեննայի մատույցներում օսմանյան զորքերի կրած պարտության մասին, էկրան կբարձրանա ընթացիկ տարվա ապրիլի 11-ին: Պատմական և կրոնական բովանդակությամբ «1683թվականի սեպտեմբերի 11» անվամբ ֆիլմը նախատեսված է ցուցադրել նաև Իտալիայի պետական հեռուստատեսությամբ:
Ռեժիսորի բնորոշմամբ` ֆիլմը հակաիսլամական ուղղվածություն բնավ չունի: Այն ընդամենն արտացոլում է Վիեննայի պաշարման դրվագները: «Մենք խաչակրաց արշավանքների գովքը չենք անում: Միայն նկարագրում ենք այն հոգևորականի կյանքը, ում շնորհիվ հնարավոր եղավ Վիեննան չհանձնել օսմանցիներին, աանի որ եթե այդ հոգևորականը չկարողանար զորքին համոզել պայքարել օսմանցիների դեմ, գուցե համաշխարհային պատմությունն այլ ընթացք ստանար»,- ըստ «CNNTurk» լրատվականի` նշել է ռեժիսորը:
Իտալական և լեհական համատեղ արտադրության այս ֆիլմի բյուջեն կազմել է 10մլն դոլար: Ոմանց կարծիքով այդ ֆիլմը դժգոհության ալիք կբարձրացնի իսլամական աշխարհին: Ֆիլմի նկարահանման ժամանակ ռեժիսորը նույնիսկ քանի թուրք դերասանների է հրավիրել մասնակցելու, սակայն վերջիններս մերժել են որևէ դերակատարում ունենալ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |