Հասարակական11:01, 22 Մարտ 2013
Էրդողանը դժգոհ է` քրդերը չեն բարձրացրել թուրքական դրոշը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
դրական է գնահատել Դիրաբեքիրում Նովրուզի
տոնակատարությունների ժամանակ ընթերցված քրդերի առաջնորդ Օջալանի կոչը: Սակայն, միաժամանակ Էրդողանը
մտահոգություն է հայտնել, որ տոնակատարության ժամանակ Թուրքիայի դրոշ չի եղել:
Հոլանդիայում գտնվող Էրդողանը ,գործընկերոջ
հետ համատեղ ասուլիսում անդրադառնալով Դիարբեքիրում տեղի ունեցած ցույցին,
նշել է. «Այնտեղ պետք է լիներ Թուրքիայի դրոշը: Որպես Թուրքիայի
վարչապետ` կուզենայի
պետական դրոշը այնտեղ տեսնել: Սա ուղերձների
վրա ստվեր է գցում: Դրոշների բացակայությունը, գործընթացը սադրանքի ենթարկել ցանկացողների
համար մի նոր հնարավորություն է: Ցանկանում եմ, որ այս թերությունները վերացվեն
և զինաթափումից հետո Թուրքիան
հասնի տարիներ շարունակ ձգտած բաղձանքին»:
Հիշեցնենք,
որ քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանը, ով ցմահ ազատազրկման
է դատապարտված,
կոչ է արել իր ղեկավարած «Քուրդստանի
բանվորական կուսակցությանը»(ՔԲԿ- PKK) դադարեցնել
Թուրքիայի իշխանությունների դեմ պայքարը,
զինված խմբավորումները դուրս բերել երկրի տարածքից
և երկարամյա
հակամարտությունը կարգավորելու
համար խաղաղ բանակցություններ սկսել:
«Դիմում եմ միլիոնավոր քրդերի և հայտարարում
՝ բոլոր նրանք, ովքեր զենք են պահում, հեռացե՛ք
Թուրքիայից»,- ասվում է Օջալանի ուղերձում, որը ընթերցվել է Դիարբեքիր քաղաքում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |