Միջազգային18:44, 22 Մարտ 2013
Իսրայելը Թուրքիայից ներողություն է խնդրել

Թուրքական «Աքշամ» թերթի տեղեկացմամբ այսօր Թուրքիայի վարչապետի մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հայտարարության մեջ ներկայացված է նաև խոսակցության
որոշ մանրամասներ, ըստ որոնց Նեթանյահուն հայտարարել է, որ բարձր է գնահատում հրեա
և թուրք ժողովուրդների միջև դարերով եղած բարեկամական հարաբերությունները և ցավում
է, որ այդ հարաբերությունները վերջին շրջանում ճգնաժամ են ապրում: Այնուհետև Նեթանյահուն Իսրայելի անունից ներողություն
է խնդրել թուրք ժողովրդից «Կապույտ
Մարմարա» նավի վրա իսրայելական
զինուժի արձակած կրակոցների հետևանքով մահացած 9 թուրքերի համար: Նշվում է նաև, որ
վարչապետ Էրդողանն էլ թուրք ժողովրդի անունից ընդունել է վերոնշյալ ներողությունը:
Տեղեկացվում է, որ
երկու երկրների վարչապետները պայմանավորվել են նաև
փոխհատուցման թեմայով համաձայնություն ձեռք բերելու մասին:
Թերթը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ մինչ այս դեպքը Իսրայելը երբեք որևէ երկրից ներողություն չէր խնդրել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |