Հարցազրույց08:08, 23 Մարտ 2013
Հարութ Սասունյան. «Ողջունում և կարևորում եմ Ermenihaber.am-ի աշխատանքը»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած միջազգային գիտաժողովին (մարտի 22-23) մասնակցում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը: «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերները հարյուրամյակի նախաշեմին» խորագրով գիտաժողովին նա ներկայացրել է «Ցեղասպանության ճանաչում թե° արդարության հետապնդում» զեկույցը:
«Ermenihaber.am»-ի հետ զրույցում Հարութ Սասունյանը ողջունեց և կարևորեց թուրքերեն և հայերեն լեզուներով լրատվություն ապահովող կայքի գործունեությունը:
«Շատ կարևոր է ինտերնետ տիրույթում
ունենալ այսպիսի կայք, որը թուրքական լսարանին կարողանում է իրազեկել այն մասին,
ինչից որ իրենք տեղյակ չեն»:
Գիտաժողովի մասին խոսելիս Հարութ Սասունյանը նշեց, որ այն ավելի արդյունավետ կլիներ, եթե համադրվեին տարբեր մասնագետների պատրաստած արդյունքներն ու եզրակացությունները: Մինչդեռ այժմ տարբեր ոլորտի մասնագետներ խոսում են տարբեր ուղղություններով ու շեշտադրումներով, ինչը մեկ գիտաժողովի ընթացքում հնարավոր չէ ի մի բերել:
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիրը կարևորում է պայքարի իրավական ճանապարհը: Նրա համոզմամբ` պետք է տարբեր երկրների դատարաններում և միջազգային դատարաններում բարձրացվի հայոց պահանջատիրության հարցը:
«Մենք շատ լուրջ անելիքներ ունենք: Ուշ ենք մնում,- նկատում է Հարութ Սասունյանը: - Իրավագիտության մասնագետները պետք է հավաքվեն և դատական միջոցներով պաշտպանեն մեր իրավունքները: Ցանկալի է որ ամեն ինչ նախապատրաստվի համընդհանուր կերպով թե պետության, թե կուսակցությունների և թե կազմակերպությունների, շուրջ: Հարկավոր է ունենալ միասնական դիրքորոշում, ոչ թե ամեն մարդ ինքնագլուխ մի հայց ներկայացնի այս կամ այն դատական ատյան: Այդպես սխալ կլինի, որովհետև եթե որևէ մեկն անհատական հայց ներկայացնի դատարան ու պարտվի, դա բացասական կազդի ամբողջ հայության պահանջատիրության վրա: Թուրքերը պիտի շահագործեն այդ ձախողումը` ասելով, թե տեսեք հայերը իրավունք չունեն` ըստ դատարանի որոշման:
Այդ ամենին զուգահեռ Հարութ Սասունյանը անհրաժեշտ է համարում աշխատանքների շարունակականությունը հենց թուրք ժողովրդի հետ, պատմական փաստերի մասին նրանց իրազեկելը:
«Ինչպես ասում են, բերդը ներսից գրավենք, ոչ թե դրսից: Թուրքիայի ներսում
կատարելիք շատ աշխատանքներ ունենք: Այդ ուղղությամբ պետք է համախմբվեն Հայաստանի
և Սփյուռքի ուժերը, իսկ որպես կազմակերպիչ
օրգան տեսնում եմ հարյուրամյակի միջոցառումենրի պետական հանձնաժողովին»,- ընդգծել
է Հարութ Սասունյանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Մեհմեթ Թաթլըի՝ քանի դեռ Թուրքիայում իշխանության ղեկին Էրդողանն է, պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը լուծում տալ, քանի որ Էրդողանից հետո շատ դժվար կլինի հասնել լուծման։

Ըստ Բարչըն Յինանչի՝ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց այս պահին, ցավոք սրտի, դրան խանգարում են հարաբերությունները Ադրբեջանի հետ։

Կրիստինա Հարությունյանի հարցազրույցը թուրքագետ Գևորգ Կալլոշյանի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |