Հասարակական10:30, 26 Մարտ 2013
Times. «Անկարան լրագրողների համար աշխարհի ամենամեծ բանտն է ստեղծել»
Թուրքական «Վաթան» օրաթերթը
ուշադրություն է հավիրում Մեծ Բրիտանիայի առաջատար թերթերից Times-ի` Թուրքիայի իշխանություններին խստորեն քննադատող
հոդվածի վրա, որտեղ հեղինակն անդրադառնում է Թուրքիայում մամուլի, խոսքի
ազատության սահմանափակումներին և լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումներին:
Պարբերականը նշում է, որ թանկ են վճարում
այն լրագրողները, ովքեր չեն արդարացնում Թուրաքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանի` իր անձի նկատմամբ սիրահոժար լինելու սպասումը:
«Անկարան, որտեղ գնալով ուժեղանում է միանձնյա ղեկավարումը, լրագրողների համար նախատեսված աշխարհի ամենամեծ բանտն է ստեղծել»,-ասված է հոդվածում:
Թուրքականը թերթը, մեջբերում է «Լրագրողների պաշտպանության» կոմիտեի պնդումը, թե Թուրքիան կալանավայրերում գտնվող լրագրողների թվով (շուրջ 49) գերազանցում է անգամ Չինաստանին և Իրանին:
Իսկ լրագրողների նկատմամբ ճնշման ամենավառ օրինակը, ըստ բրիտանական լրատվամիջոցի, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան` Հասան Ջեմալի հեռացումն էր «Միլլիյեթ» օրաթերթից, որի պատճառը, ըստ որոշ տվյալների, նրա կողմից Հայոց ցեղասպանության փաստի ընդունումն էր և այդ մասին գիրք գրելը:
Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը «1915. Հայոց ցեղասպանություն» վերնագրով գիրք է հրատարակել այս տարվա հունվարին և այն նվիրել 2007-ին սպանված «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին:
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեկ բան չի հասկացել. խոսքի ազատությունը, ոչ թե ժողովրդավարության անքակտելի մասն է, այլ հենց ժողովրդավարությունն է», - եզրափակվում է հոդվածը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |