Հասարակական09:17, 26 Մարտ 2013
Վան-Երևան չվերթը կարող է նպաստել զբոսաշրջության զարգացմանը
Ապրիլի 3-ին Վան-Երևան թռիչքին, որը լայնորեն քննարկվում է հայկական մամուլում, անդրադարձել է նաև թուրքական «Սաբահ օրաթերթը»: Հայերի համար սրբատեղի
համարվող Վանի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցու վերաբացումը, որը տեղի ունեցավ 3
տարի առաջ, նպաստել է զբոսաշրջիկների թվի կտրուկ աճին:
Այդ հանգամանքը հետաքրքրություն է առաջացրել ավիաոլորտով զբաղվողների շրջանում: Առաջին քայլը կատարել է «Բորաջեթը» ( Borajet), որը պատրաստվում է սույն թվականի ապրիլի 3-ին առաջին ուղիղ չվերթը իրականացել Վան-Երևան ուղղությամբ: Նախատեսվում է շաբաթական իրականացնել 2 չվերթ` չորեքշաբթի և կիրակի օրերին: Տոմսի արժեքը կլինի 250 ԱՄՆ դոլարից սկսած, իսկ չվերթը կիրականացնեն ATR 72-500 տեսակի ինքնաթիռները:
Թուրքական պարբերականը, նշելով, որ թուրք-հայկական գործարարության զարգացման խորհրդի թուրք համանախագահ Քահան Սոյաքի համոզմամբ տարեկան 400-500 հազար հայ զբոսաշրջիկ կայցելի Վան, մեջբերում է վերջինիս խոսքերը.
«Վանում եկեղեցիներից բացի կան նաև պատմական կառույցներ, որոնց հեղինակները հայերն են: Իսկ Աղթամարն աշխարհի 8 միլիոն հայերի համար ուխտատեղիի նշանակություն ունի: Այս չվերթները կարող են առիթ լինել զբոսաշրջության զարգացմանը Վանի նահանգում: Կարծում եմ, որ ինքնաթիռները դատարկ չեն մնա, իսկ հյուրանոցները լեփ-լեցուն կլինեն»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |