Հասարակական14:19, 27 Մարտ 2013
Հայ կնոջ նամակը թուրքական դատարանին. «Երանի մի օր Թուրքիայում վերանար այն համոզմունքը, թե հային սպանելով հերոս կդառնաս»
Երեկ Դիարբեքիրի ռազմական դատարանը կայացրել է, Բաթմանի
զորամասերից մեկում 2011թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը զինծառայակցի կողմից սպանված հայազգի զինվոր Սևակ Շահին Բալըքչըի սպանության գործով դատավճիռը:
Մարդասպանի դեմ առաջադրվել էր չկանխամտածված սպանության մեղադրանք, որը նախատեսում է 2-6 տարվա պատժաչափով ազատազրկում: Գործը քննող Դիարբեքիրի զինդատարանն
էլ մարդասպան Քըվանչ Աղաօղլույին դատապարտել է 4 տարի 5 ամսվա ազատազրկման: Սևակի ընտանիքը սպանության` դժբախտ պատահաբար լինելու վարկածին չի հավատում։ Մասնավորապես Սևակի մայրը՝ Անի Բալըքչըն, ով բազմիցս հայտարարել է, որ իր որդու սպանությունը դժբախտ պատահար որակելն ամոթ է, դատավճռի կայացվելուց հետո նամակ է ուղարկել դատարան:
Ստորև ներկայացնում ենք
նամակը.
«Հարգելի դատավոր և դատախազներ,
Երկու տարի շարունակ այստեղ ներկա գտնվեցինք`ձեզ
վստահելով սպանված որդուս գործը ու հուսալով բացահայտել իրականությունը: Որդուս
մահվան լուրն առնելուց հետո մեզ համար ժամանակը կանգնել է կարծես: Իմանալով, թե ով է սպանել որդուս, «ինչու» հարցի
պատասխանն էինք որոնում: Ցավոք, մեզ բավարարող ոչ մի պատասխան չտրվեց:
Մեզ ասվում է, թե չնայած նրան, որ որդիս սպանվել է ապրիլի 24-ին` Հայոց
ցեղասպանության և Սբ Զատիկի օրը, սակայն հայ լինելու համար չէ, որ սպանվել է:
Երանի, թե հիմքեր ունենայինք այս երկրում նման բանին հավատալու: Երանի մի օր այս
երկրում վերանար այն համոզմունքըը, թե հային սպանելով հերոս կդառնաս: Եվ մեր
երեխաներն էլ ծառայության գնային առանց անհանգստանալու, որ իրենց ազգային
պատկանելության պատճառով կճնշվեն, կստորացվեն,
կօտարացվեն և կպիտակավորվեն:
Այս ժամանակահատվածում իմ թանկագին
որդու կյանքը խլող անձի հետ նույն օդն ենք շնչել: Դատարանի սրահից դուրս նրա
բավականին երջանիկ դեմքը մեզ հունից հանում էր, սակայն աշխատելով չդադարել լինել
սառնասիրտ, հետևում էինք նիստերին: Եթե դա
դժբախտ պատահար էր, ապա ինչու՞ էին վկաների վրա ճնշում գործադրում: Եվ մինչև
ճնշում գործադրելը նրանց տված ցուցմունքները ինչո°ւ էին աչքաթող արվում:
Այս հանցագործությունը «դժբախտ պատահար» որակելով կհամարեք, որ ձեր
պատականություններն ավարտվա°ծ են:
Դժվարանում ենք այս ամենը հասկանալ: Արդյունքում
ստացվում է, որ հիմնական մեղավորը որդիս էր, որ կանգնեց զենքի դիմաց:
Այս որոշումից հետո ձեզ հետ կապված միակ ցանկությունս այն է, որ, երբ գրկում եք
ձեր երեխաներին, այդ պահին թող ձեր աչքերի
առաջ գան Սևակի աչքերը, իսկ երբ գրկում եք ձեր մորը` իմ աչքերը:
Սևակը «ինչի՞ համար» հարցնելով կշարունակի մեզ նայել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |