Միջազգային09:28, 28 Մարտ 2013
Նաֆթալի Բեննեթ. «Էրդողանը անում է ամեն բան, որ Իսրայելը զղջա ներողություն խնդրելու համար»

Թուրքական «Հյուրրիյեթ» թերթի տեղեկացմամբ` Իսրայելի արդյունաբերության և
առևտրի նորանշանակ նախարար, «Հրեաների տուն» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բեննեթը, քննադատել է Իսրայելի ներողությունից
հետո Թուրքիայի վարչապետի հայտարարությունները:
«Էրդողանը կարծես ամեն ինչ անում է, որ Իսրայելը զղջա ներողություն խնդրելու
համար: Նա Իսրայել-Թուրքիա հարաբերությունների հաշվին անձնական և անխիղճ արշավ է
տանում: Իսրայելը որևէ երկրի հետ հարաբերություն կարգավորելուց օգուտ չքաղեց:
Էրդողանը պետք է հասկանա, որ եթե մենք ահաբեկչության թիրախ դառնանք, մեր պատասխանը
մեղմ չի լինի»,-ասել է Բեննեթը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի միջև «Մավի Մարմարա» նավի միջադեպի
հետևանքով կաթվածահարված հարաբերությունները կարգավորելու համար Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին էր զանգահարել և Իսրայելի անունից ներողություն էր խնդրել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |