Միջազգային09:41, 28 Մարտ 2013
Պաղեստինը դեմ է Էրդողանի այցելությանը Գազա

Թուրքական «Հյուրրիյեթ» թերթը, հղում անելով «Jerusalem Post»ին, տեղեկացնում է, որ պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը
հայտնել է, որ Պաղեստինի ղեկավարությունը դեմ է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի`
Գազա այցելելու մտադրությանը :
«Պաղեստինի ղեկավարությունը թուրքական կառավարությանը տեղեկացրել է, որ մենք դեմ ենք
այդ այցելությանը: Այդ նախաձեռնությունը պաղեստինցիների մաստնատումը ավելի կխորացնի»,-ասել
է նա:
Նշենք, որ այն
բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մարտի 22-ին ներողություն
էր խնդրել «Ազատության նավատորմիղի» միջադեպի կապակցությամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ
Թայիփ Էրդողանը հայտարարել է առաջիկայում Գազայի հատված այցելելու մտադրության
մասին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |