Տարածաշրջան08:16, 30 Մարտ 2013
Թուրքիան նպաստելու է թուրք մեսխեթցիների վերադարձին Վրաստան

Վրաստանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն, մարտի 28-ին վրացի և
ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է, որ վրացական
իշխանությունների հետ աշխատանքներ են տարվում Ախալցխայի թուրքերին (մեսխեթցիներ)
Վրաստան վերադարձնելու համար:
«Այդ մարդիկ խորհրդային վարչակարգի կողմից
վտարվել են իրենց հայրենիքից: Այդ հողերը ինչքան Վրաստանինն են, նույնքան
էլ` իրենցը»,- ասել է Դավութօղլուն:
Ըստ թուրքական «Habervitrini» լրատվական կայքի` թուրք նախարարը նաև նշել է, որ
մեխեթցի թուրքերին Վրաստան վերադարձնելու գործընթացում Անկարան աջակցելու
պատրաստակամություն ունի` ավելացնելով. «Սա քաղաքական հարց չէ, սա հումանիտար հարց
է: Թուրքիան պատրաստ է անել ամեն բան այս մարդկանց իրենց հայրենիք վերադարձնելու
համար»:
Ավելի վաղ Վրաստանի և Թուրքիայի վարչապետները
քննարկել էին մեսխեթցի թուրքերի իրենց բնակության վայրեր վերադարձի հարցը: Էրդողանը հայտարարել էր, թե ուրախ է, որ վարչապետ Իվանիշվիլին այդ հարցում ունի դրական մոտեցում: Մանավանդ, որ 1999թ. դառնալով Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) 41-րդ անդամը` Վրաստանը պարտավորվել էր ապահովել թուրք-մեսխեթցիների վերադարձը:
Վրաստանի ստանձնած այդ
պարտավորությունը մտահոգիչ է ջավախահայության համար, քանի որ թուրքերի վերադարձը ռազմավարական տեսանկյունից մեծ սպառնալիք է Ջավախքին. շատ արագ կարող
է փոխվել շրջանի ժողովրդագրական պատկերը:
Հիշեցնենք, որ 1917-ին պատրաստվելով արշավել Անդրկովկաս` Թուրքիան Ախալցխայի
թուրքերին դրդել էր խռովության: Թուրքիայից օգնություն ստացած մեսխեթցի թուրքերը
հարձակվել են Ախալցխա քաղաքի վրա, որի բնակչության 82 տոկոսը հայեր էին: Երկրորդ
աշխարհամարտի ժամանակ Ստալինի հրահանգով մեսխեթցի թուրքերն
արտաքսվեցին Ախալցխայի հողերից` որպես ապակայունացնող ու անհուսալի տարր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |