Տնտեսական09:06, 01 Ապրիլ 2013
Թուրքիան 2012թ. ունեցել է 2.2 %-անոց տնտեսական աճ

Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը գրավոր հայտարարություն է
տարածել այն մասին, որ Թուրքիան ոչ նպաստավոր հանգամանքներում 2012 թվականին ունեցել
է 2.2 տոկոսանոց տնտեսական աճ: Ոչ նպաստավոր հանգամանքներ են համարվում տարածաշրջանում
աշխարհաքաղաքական լարվածությունը, էներգակիրների բարձր գները, համաշխարհային
տնտեսության զարգացման դանդաղ տեմպերը, Թուրքիայի ամենամեծ առևտրային գործընակեր
ԱՄՆ-ի տնտեսական ճգնաժամի խորացումը և այլն:
Ըստ թուրքական «NTV»-ի` նախարարը տեղեկացրել է, որ ընթացիկ դեֆիցիտը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 28մլրդ դոլար, ինֆլացիան կազմել է 6.2 տոկոս, որը վերջին 44 տարվա մեջ ամենացածր մակարդակն է: Բացի այդ արձանագրվել է վերջին 11 տարվա գործազրկության ամենացածր մակարդակը (16 տոկոս): Այժմ աղքատության մակարդակը երկրում կազմում է 16 տոկոս:
Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանն էլ նշել է, որ թուրքական տնտեսությունն այսուհետև ևս պիտի փորձի պահպանել զարգացման արագ տեմպը: Նպատակ կա 2023-ին Թուրքիայի տնտեսական աճը հասցնել 10 տոկոսի, իսկ ՀՆԱ-ն` 2 տրլն դոլարի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |