Հասարակական10:34, 02 Ապրիլ 2013
Hurriyet. Հայերը մի քանի օր ցույցեր կկազմակերպեն, և որոշ ժամանակ անց ամեն ինչ կրկին կմոռացվի
Թուրքական «Հյուրիեթ» թերթի վաշինգթոնյան թղթակից Թոլգա Թանըշն իր հոդվածում անդրադարձել է ապրիլքսանչորսյան հերթական զարգացումներին, Օբամայի ամենամյա ուղերձին և Էրդողանին` Վաշինգթոն կատարելիք հնարավոր այցին: Թեև Միացյալ Նահանգներից դեռևս ոչ մի հստակ տեղեկություն չկա այցելության մասին, բայց Էրդողանն ասել է, որ դա նախատեսված է մայիսին: Այնուամենայնիվ, եթե կայանա Թուրքիայի վարչապետի այցը Վաշինգթոն, նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
«Սպիտակ տան ղեկավարի հետ հանդիպման ժամանակ առանցքային կլինի իսրայելական խնդիրը: Գուցե և Միացյալ Նահանգերի նախագահ Օբամայի կողմից պատմության մեջ առաջին անգամ ի պատիվ թուրք պաշտոնիայի պետական ճաշ տրվի: Բայց պետական ճաշի վերաբերյալ Էրդողանի ունեցած ակնկալիքները զուտ պատրանք մնան, քանի որ պետական ճաշ տրվում է միայն պետության առաջին այրերին, իսկ Թուրքիայում դա ի պաշտոնե Աբդուլլահ Գյուլն է, ոչ թե Էրդողանը»,- նկատել է տալիս հոդվածագիրը:
Վերջինս նաև նշում է, որ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Օբամայի ելույթը մեծ հետաքրքրրություն է առաջացրել Թուրքիայում: Սպասվում է, որ Օբաման իր խոսքում կկրկնի նախկին ելույթներում տեղ գտած բովանդակությունը, և հարկ կհամարի կոտորված հայերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել: Իսկ թուրքական կողմն էլ, վերլուծաբանի համոզմամբ, իր հերթին հակընդդեմ ճառով հանդես կգա, որտեղ կքննադատի պատմությունը իբր միակողմանի ներկայացնողներին:
«Այս օրերին իր հերթին ակտիվ գործունեություն կծավալի նաև հայկական սփյուռքը՝ իր բողոքն արտահայտելով այն մասին, որ Օբաման կրկին չի արտաբերել Ցեղասպանություն եզրաբառը: Արդյունքում կհայտնվեն երեք դժգոհ կողմ՝ հայերը, թուրքերը և տուժածի դերում հայտնված Օբաման: Հայերի կողմից մի քանի օր ցույցեր կկազմակերպվեն, և որոշ ժամանակ անց ամեն ինչ կրկին մոռացության կենթարկվի»- եզրակացնում է Թոլգա Թանըշը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |