Տնտեսական11:35, 02 Ապրիլ 2013
Էրդողան. «Թուրքիայի ազգային եկամուտը 10 տարվա ընթացքում եռապատկվել է»

Թուրքական «հաբերթուրք» էլեկտրոնային թերթը մանրամասնություններ է
հաղորդում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` խորհրդարանում ունեցած
ելույթից: Ապրիլի 2-ին Թուրքիայի
խորհրդարանում «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խորհրդարանական
խումբը հերթական նիստն է անցկացրել: Ելույթով հանդես է եկել կուսակցության ղեկավար
Էրդողանը և անդրադարձել Թուրքիային հուզող խնդիրներին` մեջբերելով երկրի
տնտեսությանն առնչվող մի շարք վիճակագրական տվյալներ:
Էրդողանը 2012թ. տնտեսության ոլորտում կատարված աշխատանքներն ամփոփել է թվերի տեսքով: 2012թ. առաջին քառորդում 3.3%, 2-րդ քառորդում՝ 2.9%, 3-րդում՝ 1.6% և վերջին՝ 4-րդ քառորդում 1.4% հաջորդաբար արձանագրված տնտեսական աճը, իսկ տարեկան կտրվածքով՝ 2.2% տնտեսական աճը, ըստ Էրդողանի, հիանալի ցուցանիշ է, քանի որ այն գերազանցում է Եվրոպայում արձանագրած արդյունքներին:
Թուրքական կառավարության ղեկավարը նաև նշել է, որ դեռ 10 տարի առաջ իրենց պետական եկամուտը կազմում էր շուրջ 230 միլիարդ դոլար, իսկ այժմ այն արդեն գրեթե եռապատկվել է: Տնտեսության զարգացման տեսանկյունից 2012 թվականը բարեհաջող է գնահատվել Թուրքիայի համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |