Հասարակական07:38, 03 Ապրիլ 2013
Թուրքիայի դատախազությունը Էրգենեքոնին է մեղադրում Օզալի սպանության մեջ
Թուրքիայի հանգուցյալ նախագահ Թուրգութ Օզալի մահվան դատաքննությունը վարող դատախազ Քեմալ Չեթինը դիմել էր գլխավոր դատախազություն Էրգենեքոնի գործով կալանավորված գեներալ-լեյտենանտ Լևենթ Էրսյոզին` որպես կասկածյալ հարցաննության կանչելու միջնորդությամբ:
Դատաբժշկական զեկույցում նշված է եղել, որ առկա տվյալները և բացահայտումները չեն հաստատում մահվան պատճառները: Բայցևայնպես դատախազն Էրսյոզին ներկայացված գրավոր ցուցմունքի և դատախազական արձանագրության մեջ նշել է, որ Թուրքիայի 8-րդ նախագահը սպանվել է:
Ցուցմունքի արձանագրության մեջ մասնավորապես գրված է եղել. «Հանգուցյալ նախագահի նշված ամսաթվին նախագահական նստավայրում հիվանդանալու և մահանալու ընթացքում դեպքերի, հիմնական հարցերի ու ցուցմունքների միջև տարբերություններն ակնհայտ են: Կասկած կա, որ նախագահը կազմակերպված հանցագործության զոհ է դարձել»:
Դատախազությունը ուշադրություն հրավիրելով վկաների ցուցմունքների գործի վերաբերյալ փաստերի առկայությանը, մեղավոր է ճանաչում Էրգենեքոնին, թեև դեռևս հստակ ճշգրտում չկա, թե արդյոք Օզալի մահվան ժամանակ գործել է այդ կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ
«Էրգենեկոն»-ը ենթադրյալ ահաբեկչական կազմակերպություն է, որը ծրագրել էր
իրականացնել մի շարք սպանություններ Թուրքիայում, այդպիսով երկրում ստեղծել
քաոսային իրավիճակ և իրականացնել հեղաշրջում։ Դատավարության ընթացքում պարզվել է,
որ այս խմբավորման անդամները նպատակ են ունեցել սպանել Պոլսո հայոց պատրիարք
Մեսրոպ Մութաֆյանին, Սեբաստիայի հայ համայնքի առաջնորդին, Ալևիների առաջնորդին,
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |