Միջազգային07:04, 05 Ապրիլ 2013
Ապրիլի 6-ին ԱՄՆ պետքարտուղարը կլինի Թուրքիայում

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին ապրիլի 6-ին մեկնելու է
Թուրքիա: «CNNTurk» լրատավականի հաղորդմամբ` նախատեսված է Քերրիի հանդիպումը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի
հետ: Քննարկումների օրակարգում լինելու են Սիրիայի խնդիրը, թուրք-իսրայելական
հարաբերությունների հարցը և Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գործընթացը:
Նշենք, որ դա կլինի ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ այցը Թուրքիա: Առաջինը կայացել էր մարտի 1-ին: Պետք է նաև նշել, որ մեկ ամսվա ընթացքում երկու այցելություն միևնույն երկրի անսովոր երևույթ է ԱՄՆ պետքարտուղարի պարագայում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |