Միջազգային10:17, 05 Ապրիլ 2013
Իրանցի պատգամավոր. «Թուրքիան Արևմուտքի տիկնիկն է»

Իրանի
Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) խորհրդարանի արտաքին հարաբերությունների
հանձնաժողովի նախագահ Վահիդ Ահմեդին Թուրքիային անվանանել է «Արևմուտքի տիկնիկ»:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իրանի պետական հեռուստաալիքով Վահիդ Ահմեդին բառացիորեն ասել է հետևյալը. «Թուրքիան, բացահայտորեն միջամտելով Սիրիայի իրադարձություններին, Քաթարի և Սաուդյան Արաբիայի նման դարձել է Արևմուտքի «տիկնիկը» տարածաշրջանում»:
Իրանցի պաշտոնյան նշել է նաև, որ Սիրիան տարածաշրջանում եղել ու մնում է դաշնակից պետություն ու սիոնիստական ռեժիմին դիմակայող ճակատի մի մասն է միշտ կազմում: Նրա համոզմամբ` վերջին երկու տարում իսլամի թշնամիները Սիրիայում ճգնաժամ են ստեղծել, որպեսզի մարդկության ուշադրությունը շեղեն Իսրայելի սիոնիստական ռեժիմի գործողություններից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |