Տնտեսական14:01, 08 Ապրիլ 2013
Թուրք կին գործարարներն արտահայտվել են հայ-թուրքական սահմանի բացման օգտին

Այսօր Երևանում մեկնարկած հայ և թուրք գործարարների ֆորումին մասնակցող Թուրքիայի արևելյան և հարավարևելյան գործարար կանանց «Դոքունքադ» միության
նախագահ Նևին Իլն իր խոսքում կարևորել
է հայ-թուրքական սահմանի բացումը առևտրի խթանման նպատակով: Նա իր խոսքում մասնավորապես
ասել է. «Հայաստանն ու Թուրքիան հարևաններ են և շատ ընդհանուր բաներ ունեն: Մեր կարծիքով
առևտրային երկկողմ համագործակցությունը կարող է հաջաղակ լինել:Թուրքիայի և Հայաստանի
միջև առևտրային ու բարիդրացիական հարաբերությունների ստեղծման հարցում շատ կարևոր է
սահմանի բացումը»:
Նրա խոսքով փակ սահմանի պայմաններում երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը շատ դժվարանում է. «Մեր կարծիքով այդ դժվարությունները հաղթաահարելի են, իսկ
առևտրի ոլորտներն անսահմանափակ են:Ես
կարծում են, որ
առևտրի զարգացումը կմոտեցնի երկու ժողովուրդներին և կնպաստի սահմանի բացմանը»:
Դիարբեքիրի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Դիյաեդին Գեզերն իր հերթին նշեց, որ երկկողմանի
կապերի զարգացման համար անխուսափելի է Հայաստան-Թուրքիա երկաթգծի վերագործարկումը:
Նրա խոսքով իրենք իրենց ջանքրն են ներդնում երկաթուղու բացման համար և այդ
խնդրով արդեն դիմել են Թուրքիայի վարչապետին ու նախագահին:
«Մենք վստահ ենք, որ սահմանի բացման պարագայում Հայաստանն իր առևտրի 55-60 %-ը
կանի հենց Թուրքիայի հետ»,- ավելացրել է Գեզերը:
Նշենք, որ ֆորումը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (EDMC/USAID) հայաստանյան առաքելության և «Կանանց ֆորում» հկ-ի կողմից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |