Միջազգային13:59, 10 Ապրիլ 2013
Թուրքիան չի ցանկանում տեսնել միջուկային զենք ունեցող Իրան

Ըստ
թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալության տարածած հաղորդագրության՝ Իսրայելի պաշտպանության նախարարության դիվանագիտական
անվտանգության վարչության պետ Ամոս Գիլադը հայտարարել է, որ Թուրքիան միջուկային
զենք ունեցող Իրան չի ցանկանում տեսնել:
Իսրայելցի
պաշտոնյան նշել է, որ Թուրքիան և Իրանը արդեն գրեթե մեկ հազարամյակ և՛ մրցակից, և՛
թշնամի երկրներ են, բնականաբար Թուրքիան չի ցանկանա, որ Իրանը միջուկային զենք
ձեռք բերի: Ավելին, նա նշել է, որ Անկարան պատրաստ չէ դրան:
Իսրայելի
Թուրքիայից ներողություն խնդրելու վերաբերյալ Ամոս Գիլադն ասել է, որ եթե Անկարա-Թել
Ավիվ հարաբերություններում չհաջողվի էլ նախկին մակարդակին վերադառնալ,
այնուամենայնիվ, կանխվել է հարաբերությունների վատթարացումը: Երբ պարզվել է, որ այսօր
սպասվող Թուրքիա-Իսրայել փոխհատուցման վերաբերյալ բանակցությունները 10-օրյա
ժամկետով հետաձգվել են, Ամոս Գիլադն այն պատճառաբանել է տեխնիկական բնույթի
խնդիրների առկայությամբ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

11:39, 16 ապր
Ստամբուլում կկայանա Պաղեստինին աջակցող խորհրդարանական խմբի հանդիպումը
Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

12:01, 10 ապր
Ստամբուլում մեկնարկել է ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլը
Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

14:15, 07 ապր
2100-ին Թուրքիայի բնակչությունը կկազմի 89 մլն
Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |