Հասարակական07:50, 11 Ապրիլ 2013
Մաշալյան. Թուրքիայում երկխոսությամբ լուռ հեղափոխություն է իրականացվում
Շանլըուրֆա քաղաքում տեղի
է ունեցել Թուրքիայի լրագրողների և
գրողների հիմնադրամի միջմաշակութային
երկխոսության պլատֆորմի կողմից կազմակերպված «մշակութային փոխանակման» և
միջկրոնական երկխոսությունը: Հայ, հրեա, ասորի և կաթոլիկ դավանանքի
ներկայացուցիչները հետ միասին մասնակցել են նաև նահանգային մուֆթին և մոլլաները:
Կրոնական փոքրամասնությունները խոսել են իրենց նկատմամբ կիառված ճնշումների, Թուրքիայում իրենց
դավանանքին պատկանող հուշարձանների ոչնչացման մասին, ինչպես նաև կարևորվել է երկոխոսության համար բացվող հնարավորությունը, քրդական խնդրի շուրջ ծավալվող
լուծման գործընթացը և բազմազանությունը որպես հարստությունը ընդունելը:
Ժողովի ժամանակ շանլուրֆացի գրող Սաբրի
Դիշլին հայ և ասորի ներկայացուցիչներից ներողություն է խնդրել`
ասելով. «Ձեզ պատկանող մի գերեզմանաքար անգամ չենք կարող ցույց տալ, և դրա համար ամոթ եմ ապրում»:
Ժողովին մասնակցել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանի օգնական Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, որը ելույթում գովել է հիմնադրամի գործունեությունը, նշելով. «Թուրքիայի
լրագրողների և գրողների հիմնադրամը Թուրքիայում անձայն հեղափոխություն է
իրականացնում: Նմանատիպ ժողովներով
կոտրվում են նախապաշարմունքները, մի օր անգամ իմ
գաղափարներն էլ է փոխել: Խաղաղությունը միասին սեղան, հարթակը կիսելով,
ձեռքսեղմումով, առանց ամաչելու միամյանց աչքերի մեջ նայելով է լինում: Եվ այս ուղին, չնայած բազմաթիվ հակազդեցությունների,
այս հիմնադրամն է սկսել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |