Հասարակական13:07, 11 Ապրիլ 2013
Դիարբեքիրում բացվելիք քրդական համալսարանում ուսուցանվելու է հայերեն
Թուրքիայի «Միլլիյեթ» օրաթերթի համապատասխան հրապարակումից տեղեկանում ենք, որ
գլխավորապես քրդերով բնակեցված Դիարբեքիր քաղաքում նախատեսվում է բացել նոր
համալսարան, որտեղ դասավանդման լեզու կհանդիսանա քրդերենը:
Բարձրագույն ուսումնական հաստատության կառուցման նախագիծը կազմելու է «Միջագետք» հիմնադրամը: Այս համալսարանը կլինի առաջինն ամբողջ Թուրքիայում, որտեղ առարկաները կդասավանդվեն քրդերեն լեզվով: Այս ծրագիրը կյանքի կոչելու նպատակով վերոնշյալ հիմնադրամը հատուկ հանձնախումբ է ստեղծել, որին ադմագրվել են մարդու իրավունքի պաշտպաններ, գործարարներ, ակադեմիկոսներ և լրագրողներ: Համալսարանի բացվելուց հետո նախատեսվում է իրականացնել նաև հայերեն և ասորերեն լեզուների ուսուցանում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |