Հասարակական10:48, 11 Ապրիլ 2013
Թուրք աշակերտները և ուսուցիչները վտանգ են տեսնում իրենց հետ ապրող հայերի, հույների և հրեաների մեջ
Թուրքիայի Ադանա քաղաքի կրթության և գիտության գործիչների արհմիության`800 մանկավարժների և 1066 ուսանողների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն` 70 տոկոսը հավատում է, որ Թուրքիայում ապրող հույների, հայերի և հրեաների մի մասը հնարավորության դեպքում պատրաստ է վնաս հասցնել թուրքական պետությանը: Իսկ 51 տոկոսը պնդել է, որ թուրք ազգը այլ բարեկամ չունի բացի թուրքից:
Արհմիությունը ձևավորել է դասագրքերի ուսումնասիրության հանձնախումբ և սոցհարցման արդյունքների հիման վրա նպատակ ունի վերհանել ոլորտում առկա խնդիրները: Օրինակ քաղաքի տարբեր թաղամասերում գտնվող միջնակարգ դպրոցներում և քոլեջներում հարցման ենթարկվածների 36 տոկոսը համոզված է, որ Թուրքայի կրթական ոլորտում կանանց նկատմամբ տղամարդկանց գերակշռությունը ժամանակավոր է:
Հանձնախմբի ղեկավար դասախոս Գյուվեն Բողանը տեղեկացրել է, որ սոցհարցման արդյունքերը ուղարկվելու են կրթության նախարարություն: Ըստ հանձնախմբի ղեկավարի` իրենք նպատակ ունեն մոտ ապագայում Թուրքիայի կրթական հաստատություններում շրջանառության մեջ դնել ժամանակակից, խաղաղություն քարոզող, կանանց և տղամարդկանց հավասարությունն ապահովող դասագրքեր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |