Հասարակական13:24, 12 Ապրիլ 2013
«Radikal»-ը պատասխանել է «հայի խելքն ինձ պետք չի» խոսքերի հեղինակին
Ինչպես հայտնի է, քրդական խնդրի լուծման գործընթացին աջակցելու նպատակով թուրքական կառավարության նախաձեռնությամբ ձևավորվել էր մտավորականների հանձնախումբ` բաղկացած 63 անդամից: Արդեն զանազան գնահատականներ են հնչել հանձնախմբի տարբեր անդամների վերաբերյալ:
Թուրքական «Ռադիքալ» օրաթերթում տեղ գտած հրապարակման համաձայն` ուշագրավ է հատկապես ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության) (ԱՇԿ-AKP) պատգամավոր Ահմեթ Դուրան Բուլութի հնչեցրած գնահատականները, որոնք վերաբերում են Թուրքայի քաղաքացի հանդիսացող հայերին:
Հիշեցնենք, որ Դուրանն իրեն թույլ էր տվել հրապարակայնորեն նման արտահայտություն անել. «Հանձնախմբի անդամների ցանկում հայ կա: Մտավորական մարդ է, մեռնեմ նրա խելքին: Բայց ինձ հայի խելքը պետք չէ: Թուրք ազգի համար հայ մարդն ի՞նչ կարող է մտածել: Թուրքիայում հայ քաղաքացիեր ունենք, նրանց սիրում և հարգում եմ: Բայց դե դեռ երեկ պետությանը դեմ եղած, թուրք ազգի հանդեպ վրեժխնդրությամբ լցված մարդկանց այսօր որպես մտավորական ներառել են ցանկում»:
«Ռադիքալ»-ի ազգությամբ հայ սյունակագիր Հեկտոր Վարդանյանը թուրք պատգամավորի այս խոսքերին վերլուծական անդրադարձ է կատարել: Նշվում է, որ վերոնշյալ խոսքերը լուրջ ռիսկ են պարունակում և լի են ատելությամբ, կամ էլ , խոսքերի հեղինակը չի գիտակցում, որ ինքը պատգամավոր է, քանի որ Սահմանադրության 80-րդ հոդվածում ամրագրված է. «Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) անդամները ներկայացնում են ոչ միայն իրենց առաջադրված շրջանը կամ իրենց ընտրողներին, այլ ամբողջ թուրք ժողովրդին»:
«Մի մարդ,- ընդգծում է հոդվածագիրը,- ում մտքում ռասիստական գաղափարեր են, իր արտայահայտություններով կարող է քայքայիչ ազդեցություն ունենալ: Նույնիսկ պատգամավորՆ իր խոսքի մեջ ինքն իրեն հակասում է: Ի՞նչպես կարող մի մարդ ասել, որ իրեն պետք չի հայի խելքը, կամ հայ մարդը ի°նչ կարող է մտածել թուրք ազգի մասին, ու այդ ամենից հետո ասել, թե սիրում և հարգում է Թուրքիայի հայ քաղաքացիներին»:
«Ռադիքալ»-ի սյունակագիրը հիշեցնում է պարոն պատգամավորին, որ Օսմանյան կայսրության առաջին սահմանադրության տակ դրված է հայերի ստորագրությունը և անատոլիական հողերում սահմանադրական իրավունքի ամենահին փորձ ունեցողը հայ ժողովուրդն է: Այդ ժամանակաշրջանի հայ մտավորականներից էին Նահապետ Ռուսինյանը, Նիկողայոս Բալյանը, Սերովբե Վիչենյանը և Գրիգոր Օտյանը: Նրանց ջանքերով էլ կազմվեց և հռչակվեց 5 գլխից և 99 հոդվածից կազմված հայոց սահմանադրությունը, որը 1862թ. որպես ազգային փոքրամանսություն հանդիսացող հայերի կանոնագիրք, օրենքի ուժ ստացավ: Այն կոչված էր կարգավորել հայության ինքնակազմակերպման հարցերը և հարաբերություններն Օսմանյան կայսրության հետ:
Պարբերականը, քննադատելով պատգամավորին անվահել թուրք օրենսդիրի նման պահվածքը, հիշեցնում է պատմաբան Հանս-Լուկասի դիտարկումն այն մասին, հայերը, հույները և այլք անբաժանելի մասն են կազմում Թուրքիայի պատմության, ինչպես հրեաները` Գերմանիայի:
«Իսկ հորինված պատմության մեջ խրվել մնալն այլ բան չէ, եթե ոչ դժբախտություն»,- եզրափակում է հոդվածագիրը` իր խոսքն ուղղելով «դժբախտ» պատգամավորին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |