Միջազգային07:57, 15 Ապրիլ 2013
Էրդողանը պատրաստվում է մեկնել Գազա

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է թուրքական «Կարմիր մահիկ»
կազմակերպության հերթական ժողովին և հանդես եկել ելույթով:
Նշենք, որ աշխարհի տարբեր աղետյալ գոտիներում մարդասիրական օգնություն առաքող միջազգային այս շարժմանը միացած ընկերությունները քրիստոնեական երկրներում պաշտոնապես անվանվում են «Կարմիր խաչ», Իսրայելում` «Կարմիր Դավթի աստղ», Իրանում` «Կարմիր առյուծ և արև»:
Թուրքական լրատվամիջոնցերի տեղեկացմամբ` Էրդողանը ստացել է խորհրդանշական նվեր` Գազայից ուղարկված ձիթենու ճյուղ: Թուրքիայի կառավարության ղեկավարը ներկաներին հայտնել է, որ մայիսի վերջին պատրաստվում է մեկնել շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված:
Հիշեցնենք, որ 2010-ի մայիսի 31-ին իսրայելական հատուկ ջոկատայինները գրոհել էին դեպի շրջափակված Գազա ընթացող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա: Հարձակման հետևանքով սպանվել էր Թուրքիայի 8 քաղաքացի, որոնց մահվան համար Իսրայելի վարչապետը պաշտոնապես ներողություն խնդրեց Անկարայից բոլորովին վերջերս:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |