Միջազգային14:37, 15 Ապրիլ 2013
Թուրքիայի ռազմական ծախսերն աճում են

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն1998 թվականից հետո առաջին անգամ աշխարհում կատարվող ռազմական ծախսերի հանրագումարը
նվազում է արձանագրել:
Ռազմական ծախսերը նվազեցրած երկրներից են ԱՄՆ-ը,
Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները,Ավստրիան, Կանադան և Ճապոնիան: Այս
ամենի հետ մեկտեղ Ասիայի, Արևելյան Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի և Լատինական
Ամերիկայի երկրները մեծացրել են իրենց
ռազմական ծախսերը: Ընդհանուր առմամբ, սակայն, աշխարհում ռազմական ծախսերը նվազել
են:
Թուրքական «Ջումհուրիյեթ»
թերթի փոխանցմամբ Թուրքիան գտնվում է ռազմական ծախսերի աճ արձանագրող երկրների
շարքում:
2010
և 2011 թվականին Թուրքիայի ռազմական ծախսերը կազմել են համապատասխանաբար 16.9 և
17.6 միլիարդ դոլար: Անցած տարի առաջին անգամ Թուրքիայի ռազմական ծախսերը հատել են
18 միլիարդ դոլարի սահմանը`կազմելով 18 միլիարդ 184 միլիոն դոլար, որ 2.8 տոկոսով ավել է 2011
թվականի ծախսերից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |