Հասարակական08:09, 15 Ապրիլ 2013
Ռոբեր Քոփթաշ. «Թուրքիայում դեռ շրջում է 301-րդ հոդվածի ուրվականը»
Ստորև ներկայացվում է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի «Հանցագործը հենց 301-րդ հոդվածն է» վերտառությամբ հոդվածը:
2012թ. հունվարի 17-ը շատ լավ եմ հիշում: Ամեն անգամ Բեշիքթաշում Հրանտ Դինքի գործով քննող դատարանը մտնելիս ես ինձ «կեղտոտված» էի զգում: Այդ օրն ամոթալի վճռի կայացման օրն էր:
Դատավորի վճիռը լսելուց երկու ժամ անց Ումիթ Քըվանչի հետ միասին Haberturk-ի հաղորդմանը մասնակցեցինք: Անթալիացի Այդըն Թաշչըն ծանուցման մեջ իրեն անվանում է «թուրք քաղաքացի», իսկ ինձ և Ումիթ Քըվանչին` «հայտնի է, որ հայեր են»: Այս անհանգստացնող խոսքերն ակնհայտորեն ցույց էին տալիս նրա մտածողության առանձնահատկությունները:
Լավ, ի՞նչ էինք ասել մենք: Հրանտ Դինքը սպանվել է մի կառույցի կողմից, որում ներգրավված են եղել նաև պետական պաշտոնյաներ, և չնայած նրան, որ դատարանի ձեռքին կային բոլոր ապացույցները` այդ կառույցը մնաց չբացահայտված, և դրանով իսկ պետությունը մեղսակից է դառնում Հրանտ Դինքի սպանությանը: Դա սպանությանը պետության մեղսակցությունն էր: Մենք չէինք ցանկանում, որ պետությունը մասնակցի Դինքի դեմ իրականացված ոճրին: Դրա միակ ճանապարհն այն էր, որ սպանությունում դերակատարում ունեցած կառույցը հայտնվի դատարանի առջև: Եթե չանի դա, ապա պետությունը կշարունակի մարդասպաններին մեղսակից լինել: Սրանով հանրության ուշադրությունն է հրավիրվում նրա վրա, որ ապագայում էլ նման սպանություն գործողներն անպատիժ կարող են մնալ, ինչը մենք չէինք կարող ընդունել:
Այսօր, հետաքննության պատճառ դարձած ծրագրում իմ խոսքը ևս մեկ անգամ լսելով ու կարդալով փորձագետների կազմած դոսյեի տեքստը, և գնահատելով այն Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի լույսի ներքո, տեսնում եմ, որ Թուրքիայում յուրաքանչյուր դատավոր հանգիստ խղճով իմ խոսքերի պատճառով կարող է հետաքննություն սկսել իմ դեմ: Քրեական օրենսգրքի առաջին հոդվածը հռչակում է. «Թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը կամ Թուրքիայի Ազգային մեծ ժողովին հրապարակավ վիրավորողը պատժվում է վեց ամսից մինչև երեք տարի ժամկետով ազատազրկման»: Այս պարագայում վերոնշյալ «պետությունը մարդասպան է, մեղսակցություն, սպանություն» և նման մտքերի համար իր գործը բծախնդրորեն կատարող յուրաքանչյուր դատավոր կարող է ինձ բանտարկել վեց ամսից մինչև երեք տարի ազատազրկման: Ուզում եմ ասել, որ հաղորդման ժամանակ արտահայտած իմ մտքերից ելնելով` կարելի է ինձ մեղադրանք առաջադրել: Թուրքիայի դատական համակարգի ընդհանուր միտումներն աչքի առաջ ունենալով` էլ ի՞նչը կարող է մեզ զարմացնել:
301-րդ հոդվածը 2008թ. Հրանտ Դինքի սպանությունից հետո փոխվեց և որոշվեց, որ այդ հոդվածով կարելի է դատել միայն արդարադատության նախարարության թույլտվությամբ: Դրանից հետո հանրության մոտ տպավորություն կար, թե 301-րդ հոդվածը էլ չի կիրառվի: Սակայն իմ և Քըվանչի դեմ սկսված հետաքննությունը վկայում է, որ 301-ի ուրվականը դեռ շրջում է Թուրքիայում:
Հավանաբար այդ պահին շատերս մտածում էինք, թե արդարադատության նախարարությունը մեզ դատելու թույլտվություն չի տա: Մի՞թե դուք կարծում եք, թե նախարարությունն իր թույլտվությունը տալու է դոսյեում առկա փաստերի համաձայն. այսինքն, մեր խոսքը համադրելով` հետաքննելու է, թե հայց ներկայացնելու հիմքեր կան, թե ոչ: Եթե այդպես է, ապա հարց է առաջանում` ինչո՞ւ էր անհրաժեշտ նախարարության թույլտվությունը: Նախարարության փոխարեն նույն իրավական և օրենսդրական գործառույթը կարող էր իրականացնել ցանկացած դատախազ: Ասել կուզեմ, որ նախարարությունը քաղաքական գնահատական է տալու: Ավելի կոպիտ ասած` «նախարարությունը պետք է քննարկի, թե մեր դեմ հայցի ներկայացումը մեր կառավարությանը, պետությանն ավելի շատ օգո՞ւտ կտա, թե՞ վնաս»: Բայց ինչքանով է արդար քրեական գործի ճակատագիրը որոշել քաղաքական նկատառումներով, իսկ արդարադատության նախարարությանը դնել երկու քարի միջև: Ասենք, որ այսօր արդարադատության նախարարությունը մեր դեմ հայց ներկայացնելը պետության բարձրագույն շահերին համապատասխան չհամարեց: Իսկ վա՞ղը: Այլ պարագայի և նախարարի դեպքում ո՞վ գիտե` ինչ կարող է լինել: Մի՞թե կարելի է օրենքների կիրառումը թողնել բախտի քմահաճույքին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |