Հարցազրույց13:30, 15 Ապրիլ 2013
Ստամբուլահայ երգչուհի. «Երգերս երկու ժողովուրդներին մոտեցնելու առաքելություն ունեն, դրանք ինձանից զորեղ են»

Վերջերս Ստամբուլում թողարկվել է հայազգի երգչուհի Էրլին
Թոմաօղլուի «Տարիներ վերջ»
ձայնասկավառակը, որում տեղ գտած երգերն արևմտահայերենով են: Ձայնասկավառակում զետեղված 10 երգի խոսքերի ու
երաժշտության հեղինակը հենց ինքը` Էրլինն է: Նա ծնվել ու մեծացել է Ստամբուլում: Այժմ, որպես երաժշտության
ուսուցչուհի, աշխատում է Ստամբուլի Գալֆայան հայկական մասնավոր նախակրթարանում:
Երգչուհին «Ermenihaber.am»-ին պատմել է, որ դեռ վաղուց ցանկություն ուներ հայերեն
կատարումներով հանդես գալ և չնայած մի քիչ ուշացումով, սակայն ի
վերջո իր ցանկությունն
իրականություն է դարձել:
Այն հարցին, թե ինչպես են նրա հայերեն երգերն ընդունվում թուրք հանդիսատեսի կողմից, Էրլինը պատասխանել է. « Ինձ աջակցում ու
քաջալերում են թե թուրք և թե հայ երաժշտասերները: Թուրք ընկերներս հայ ընկերներիցս
շուտ գնեցին ձայնասկավառակս: «Ձյունի փաթիլ» կոչվող տեսահոլովակս որչափ հայ, նույնչափ էլ թուրք դիտողներ ունի»:
Խոսելով հայ-թուրքական հարաբերություններում և երկու ժողովուրդների միմյանց մերձեցնելու հարցում
արվեստի ունեցած դերի մասին` Էրլինը նշել է. «Կարծում
եմ, որ երկու հարևան երկրները պետք է նոր էջ բացեն իրենց հարաբերություններում ու
ամեն ինչ սկսեն նորից: Ես չգիտեմ, թե այս հարցում ինչ դեր կարող եմ խաղալ , բայց հավատում եմ,
որ երգերս մերձեցման առաքելություն ունեն: Չգիտեմ իմ ուժը կբավականացնի, թե ոչ, բայց ես
հավատում եմ, որ երգերս ինձանից զորեղ են: Այնքան զորեղ, որ մի համերգասրահում
թուրքին ու հային կողք կողքի կնստեցնեն ու միասին երգել կտան»:
Վերջում ստամբուլահայ երգչուհին նշում է, որ առայժմ Հայաստանում բեմ բարձրանալու ծրագիր չունի, սակայն եթե հայաստանցի
հանդիսատեսը ցանկանա իրեն մի օր լսել, դա իրեն անսահման երջանկություն կպարգևի:
Հեղինակ `Աստղիկ Իգիթյան
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Մեհմեթ Թաթլըի՝ քանի դեռ Թուրքիայում իշխանության ղեկին Էրդողանն է, պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը լուծում տալ, քանի որ Էրդողանից հետո շատ դժվար կլինի հասնել լուծման։

Ըստ Բարչըն Յինանչի՝ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց այս պահին, ցավոք սրտի, դրան խանգարում են հարաբերությունները Ադրբեջանի հետ։

Կրիստինա Հարությունյանի հարցազրույցը թուրքագետ Գևորգ Կալլոշյանի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |