Հասարակական07:45, 17 Ապրիլ 2013
Թուրք ինքնության վեր դասումը պառակտիչ է
«Մտավորականների հանձնաժողովում» ընդգրկված գրող, հրատարակիչ Բասքըն Օրանը հյուրընկալվել է «Խոսքը քոնն է» հաղորդմանը,
որտեղ պատասխանել է քրդական հարցի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին
հարցերին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հստեղծվել է «մտավորականների հանձնաժողով», որի նպատակն է թուրք-քրդական հակամարտության լուծման ուղիներ որոնել: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նաև պոլսահայ լրագրող Էթիեն Մահչուփյանը:
Օրանը, խոսելով թուրք հասարակության վախերի մասին, մասնավորապես նշել է, որ 1915 թվականից այս կողմ որևէ խնդրի լուծում չի տրվել, և բոլոր դիակները պահվել են պահարանում: «Այժմ էլ այդ դիակները գալիս են մեզ վրա և մենք էլ քանի որ այդ դիակները չենք թաղել վախենում ենք, որ մեզ վրա կգան: Սակայն միայն սա չէ: Հանրապետության հետ միասն թուրքն էլ ամենաուժեղ ցածր խավից բարձրացել դարձել է ամենաբարձրը, հիմա էլ չի ուզում անտեղից իջնել»,-ասել է գրողը:
«Ազգային պետություն թե ազգ-պետություն: Երբ ասում ենք ազգային պետություն, խնդիր չկա: Սրան հակառակ ազգ- պետությունը մեր գլխին Աստծո պատիժ է: Քանի որ, երբ ցածր խավը իր ինքնությունը մյուսներից բարձր է դասում, փորձելով ձուլել մյուսներին, և երբ մյուսները չեն ընդունում նրա առավելությունը, պառակտում է լինում: Այդ իսկ պատճառով պարզ ասում եմ, որ թուրքի ինքնության վեր դասումը պառակտիչ է»:
Նա նշել է, որ կարևոր է, որ թուրքի ինքնությունն էլ ցածր համարվի, իսկ բարձր լինի այնպիսի մի ինքնություն, որ այնտեղ ապրող յուրաքանչյուր քաղաքացու համար կիրառելի լինի: Ըստ Օրանի` այդ ինքնությունը «թուրքիացին է»: Տվյալ պարագայում կարելի կլինի ասել և «թուրքիացի թուրք և թուրքիացի քուրդ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |