Միջազգային07:16, 17 Ապրիլ 2013
Ֆրանսիայի հայկական օրինագիծը անհագստացրել է Թուրքիային

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հարցազրույց է տվել ֆրանսիական «Le
Figaro» թերթի կայքէջին: Տեղեկացնում է թուրքական «Զաման» օրաթերթը:
Փոխվարչապետ Արընչը հայտնել է, որ Թուրքիան ֆրանսիական խորհրդարանի կողմից
ընդունված, սակայն սահմանադրական դատարանի կողմից մերժված Հայոց ցեղասպանության
ժխտումը քրեականացնող օրինագծի նորից օրակարգ չգալու համար երաշխիքներ է սպասում Ֆրանսիայից:
«Լե Ֆիգարոյի» կայքում զետեղված Արընչի հարցազրույցում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին հետևյալ պատասխանն է տրվել. «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վերաբերմունքն ինչ էլ որ լինի, պետք է բացեիբաց ներկայացվի»:
Էրդողանի տեղակալը խոստովանել է, որ Ֆրանսիայի սահմանադրական դատարանի կողմից մերժված օրինագիծը փոփոխված տարբերակով օրակարգ բերվելու հավանականությունն իրոք անհանգստացրել է Թուրքիային: Արընչի տեղեկացմամբ` հաստատվել է նախագահ Օլանդի Թուրքիա այցելելու ժամանակացույցը, որը տեղի կունենա մայիսի վերջին կամ հունիսի սկզբին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |