Մշակութային08:25, 19 Ապրիլ 2013
Թուրքիայում նկատվում է գրատպության աճ. 2012-ին` 39.367 գիրք

Թուրքիայում արձանագրվել է գրատպության 3 տոկոսանոց աճ`
2011 թվականի համեմատությամբ: 2012 թվականին հրատարակվել է 39.367 գիրք: Այս մասին
տեղեկացնող թուրքական «Աքշամ» օրաթերթը հայտնում է նաև, որ Թուրքիայում զգալի
արագությամբ զարգանում է նաև էլեկտրոնային գրքերի կազմման և թողարկման գործը:
Թեև Թուրքիան ընթերցանության մակարդակով դեռևս հետնապահ է եվրոպական երկրների շարքում, այնուամենայնիվ, համակարգչային ու համացանցային նորագույն տեխնոլոգիների ակտիվ ներդրման և կիրառման շնորհիվ 2012-ին կարողացել է արձանագրել 152.4 տոկոսանոց աճ էլեկտրոնային գրքերի հրապարակման գործում:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Գրքի միջազգային ստանդարտ համարակալման» (ISBN)-ի տվյալները, համաձայն որոնց, 2012-ին այդ երկրում թողարկվել է 2.617 էլեկտրոնային գիրք: Զգալիորեն ավելացել է մասնավոր սեկտորի ներգրավվածությունը: Գրատպության 88 տոկոսը մասնավոր նախաձեռնությունների արդյունք է, 8.6 տոկոսը` գիտակրթական հաստատությունների գործունեության: Իսկ 3.4 տոկոսը բաժին է ընկել հասարակական կազմակերպություններին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |