Հասարակական13:00, 19 Ապրիլ 2013
Օզալի կինը ստացել է «Օզալին սպանել են, մարդասպանն Ադրբեջանում է» գրությամբ նամակ
Թուրքիայի Հանրապետության 8-րդ նախագահ Թուրքութ Օզալի` կասկածելի
հանգամանքներում տեղի ունեցած մահվան թեմայով նոր զարգացումներ են նկատվում, որոնց
հետքերը տանում են Ադրբեջան:
Օզալի այրին` Սեմրա Օզալը, դատախազին ներկայացրել է 15 տարի առաջ անհայտ անձից ստացած մի նամակ: Թուրքական «NTV» հեռուստաալիքի տեղեկացմամբ` Սեմրա Օզալը պատմել է, որ ամուսնու սպանությունից 5 տարի հետո Ստամբուլի իրենց բնակարան է եկել անհայտ մեկը և ցանկություն հայտնել տեսակցել իրեն: Երբ հաղորդել են, որ տիկինը տանը չէ, նա պահակախմբին հանձնել է մի նամակ և խնդրել է այն անպայման փոխանցել Սեմրա Օզալին: Իսկ նամակում եղել է հետևյալ գրությունը. «Թուրգութ Օզալին սպանել են: Մարդասպանն Ադրբեջանն է: Անունն էլ` Հասան Ալիօղլու»:
Դրանից հետո գործողություններ են ձեռնարկվել կասկածյալին գտնելու նպատակով, բայց այդպես էլ չի հաջողվել նման անուն ազգանունով ադրբեջանաբնակ մարդ հայտնաբերել:
Օզալի կինն իր ցուցմունքում հանգամանորեն նկարագրել է ամուսնու վերջին րոպեների դրվագները: Այն` ստորև:
«Առավոտյան արթնացանք: Նա լոգանք ընդունեց և սափրվեց: Ես նախաճաշն էի պատրաստում: Հետո գնացինք, որ միասին նախաճաշենք: Մարզագույքի մոտով անցնելիս` ամուսինս ասաց. «Այսօր չեմ մարզվի, որ լոգանքից հետո չքրտնեմ»: Այնուհետև ձայն լսեցի թիկունքումս, շրջվեցի և ի°նչ տեսնեմ. նա բերանքսիվայր գետնին էր ընկել ու բերանից սպիտակ հեղուկ էր թափվում: Բժիշկներին օգնության բղավեցի: Նրան տարան հիվանդանոց, որտեղ էլ և մահացավ»:
Հիշեցնենք, որ Թուրքգութ Օզալը մահացել է 1993 թվականին ապրիլի 17-ին, պաշտոնական վարկածի համաձայն` սրտի կաթվածից: Բայց տեսակետ կա, որ նրան թունավորել են: Ժամանակին նույնիսկ կատարվել է Օզալի աճյունի արտաշիրիմում: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվեց, որ Օզալի օրգանիզմում հայտնաբերվել է թույն, բայց ոչ այն քանակությամբ, որը կարող էր մահվան հասցնել: Մահվանից երկու օր Օզալը գտնվել էր Ադրբեջանում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |