Հասարակական07:18, 20 Ապրիլ 2013
Թուրքիայում ապրիլի 24-ին կհիշատակեն Հայոց ցեղասպանությունը
Ըստ թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի` Թուրքիայի Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի այլատյացության և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովն այս տարի ապրիլի 24-ին նախատեսում է կազմակերպել ցեղասպանության հիշատակման միջոցառումներ:
Այս միջոցառումներին որպես հյուր կմասնակցի Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի տնօրեն, պատմաբան Արա Սարաֆյանը: Հիշատակման միջոցառումները կմեկնարակեն Օսմանյան ժամանակաշրջանում
Քյութահյայի նահանգապետ Ֆաիք Ալի բեյի գերեզման կատարվելիք այցելությամբ: Ֆաիք Ալին իր ղեկավարած նահանգում 1915-ին ի
կատար չի ածել իշխանությունների ընդունած բռնի տեղահանության մասին որոշումը: Նա
հրաժարվել է կատարել նաև բռնի կրոնափոխության հրամանը:
Այնուհետև միջոցառման մասնակիցները կհավաքվեն թուրք-իսլամանական
ստեղծագործությունների թանգարանի դիմաց, որը 1915թ. ծառայել է որպես կենտրոնական
բանտ: Սպանվելուց առաջ մի որոշ ժամանակ այստեղ են պահվել հայ մտավորականները:
Միջոցառման ընթացքում կցուցադրվի մի մեծ վահանակ, որի վրա նշված կլինեն Օսմանյան
կայսրությունում հայերի բնակեցրած 2300 գյուղ ու գյուղաքաղաքների տեղանունները:
Արա Սարաֆյանը հանդես կգա ելույթով: Ելութ
կունենա նաև ասորական համայնքի ներկայացուցիչ, ով կպատմի 1915թ. ասորիների վերապրած իրադարձությունների մասին:
Այս միջոցառումից հետո մասնակիցները կայցելեն 2011թ. ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթմանի
զորամասում ծառայակցի կողմից սպանված հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալքչըի
գերեզման:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |