Հասարակական09:21, 22 Ապրիլ 2013
Թուրք պատմաբան. «Հայոց ցեղասպանության հերքումը ժամանակի անիմաստ կորուստ է»
Թուրք հայտնի պատմաբան պրոֆ. Թաներ Աքչամը, ով Հայոց ցեղասպանությունը
ճանաչած առաջին թուրք գիտնականներից է,
թուրքական «Զաման» (Zaman) պարբերականի լրագրողի հետ հարցազրույցում ուշագրավ դիտարկումներ է արել
Հայոց ցեղասպանության հարցի և հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայից
ակնկալվող քայլերի մասին:
Ստորև ներկայացնում են հարցազրույցը` որոշ
կրճատումներով.
- Օսմանյան կայսրությունից քա՞նի հայ է բռնի տեղահանվել:
- Օսմանյան աքսորի մատյանում աքսորյալների թիվը նշվում է որպես 924.158: Սակայն այս
փաստաթղթում որոշ թերություններ կան: Այստեղ բացակայում են Ստամբուլ, Էդիրնե, Այդըն, Բոլու, Քասթամոնու ,
Չանաքքալե, Քյութահյա, Ուրֆա, և այլ բակավայրերի անունները, որտեղից հայերը
նույնպես բռնի տեղահանվել են: Եթե այս
քաղաքների աքսորյալներին էլ հաշվի առնենք, ընդհանուր թիվը ստացվում է 1.2 միլիոն:
- Աքսորի ճանապարհին քա՞նի հոգի է մահացել:
- 1918թ նոյեմբեր ամսին Օսմանյան նոր կառավարությունը հանձնաժողով է ստեղծում հայկական
զոհերի հաշվարկելու համար: Այս հանձնաժողովը 1918թ հրապարակում է ուսումնասիրության արդյունքները
, ըստ որի 800 000 հայ աքսորի ճանապարհին մահացել է: 1928 թ Թուրքիայի
գլխավոր շտաբը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մարդկային կորուստների
մասին գիրք է հրատարակում: Գլխավոր շտաբի
տեղեկությունների համաձայն` Առաջին աշխարհամարտի ընթացքում սպանվել է 800 000
հայ և 200 000 հույն : Սրանց մեջ ներառված չեն 1918թ-ից հետո, սովի ,
հիվանդությունների և ջարդերի հետևանքով մահացածները: Այս ամենը գումարելիս
մարդկային կորուստների քանակը հասնում է 1 միլիոնի :
- Հավատու՞մ եք, որ 1915-ին ցեղասպանություն է եղել:
- Թուրքիայում շատերը չգիտեն, բայց ցեղասպանություն հասկացությունը կիրառության մեջ
է մտել հենց Հայոց ցեղասպանության իրագործմամբ: Այս տերմինը կիրառության մեջ է
մտցրել Ռաֆաել Լեմկինը : Նա իր հիշողություններում պատմում է, որ 1921 թվականին,
երբ Սողոմոն Թեհլերյանը սպանում է Թալեաթ փաշային, ինքը Լեհաստանում ուսանող է
եղել: Եվ այն ժամանակ, երբ ընթանում էր Թեհլերյանի դատավարությունը նա իր
դասախոսին հարցնում է , թե մոտ մեկ միլիոն մարդու սպանության մեջ պատասխանատու
Թալեաթին ինչու չէին ձերբակալել, իսկ մեկ հոգու սպանած Թեհլերյանին ձերբակալել են:
Եվ դասախոսը պատասխանում է. «Պատկերացնենք հավեր ունեցող մի գյուղացու: Գյուղացին
սպանում է իր հավերին : Եվ դա քեզ չպետք է հետաքրքրի: Եթե խառնվես այդ գործ
կստացվի, որ չափդ անցել ես»: Այս ձևով դասախոսը բացատրում է ազգային իշխանության
համակարգը, որտեղ երկրի ղեկավարները չեն կարող դատվել իրենց գործողությունների
պատճառով:Դասխոսի այս օրինակին Լեմկինը մեկ նախադասությամբ է պատասխանում .« Բայց
մարդիկ հավեր չեն չէ՞»: Այս միջադեպը մեծ ազդեցություն է թողնում Լեմկինի վրա և
վերջինս որոշում է թողնել փիլիսոփայությունը և ուսումնասիրել իրավունք: Նա որոշում
է, մշակել մի օրենք, որը պատասխանատվության կենթարկի երկրի հանցագործ ղեկավարներին:
Այնուհետև նա կիրառության մեջ է մտցնում ցեղասպանություն
տերմինը` ասելով «Ես այս բառը ստեղծել են հայերի հետ կատարվածը պատմելու
համար»: Իսկ մենք այսքանից հետո քննարկում
ենք թե 1915 թ.-ին ցեղասպանություն չի եղել: Ըստ ձեզ դա տարօրինակ չէ՞: Կարծում եմ
, այս քննարկման վրա պետք չէ ժամանակ կորցնել:
Արդյունքում 1915թ.-ը հերքել ցանկացող շրջանակները , օգտագործելով ժողովրդի`
թեմայից անտեղյակությունը , ցանկանում են անիմաստ ու անտեղի քննարկում ծավալել:
- Ըստ Ձեզ` Հայկական հարցն ինչպե՞ս է լուծվելու:
- Ըստ իս` պետք
է խոսենք ոչ թե հայկական, այլ թուրքական հարցի մասին:
Ամեն բանից առաջ մենք` թուրքերս, պետք է սովորենք պատմության մեջ տեղի ունեցածների
մասին խոսել: Կարծում եմ, ամեն բանից առաջ կարևոր է սովորել ցավն հասկանալն ու
կիսելը:
Պետք է սկսենք հասկանալ, թե հայերը ինչ են ապրել, և
լսենք դա իրենց բերանից: Մեր կառավարությունը, եթե ցանակնում է այս խնդիրը իսկապես
լուծել, նախ պետք է փոխի խոսելաոճը: Կռվի լեզուն այլ է , խաղաղության ու եղբայրության
լեզուն այլ: Ուստի հայերի նկատմամբ թշնամություն և ատելություն պարունակող
հրապարակումներին պետք է վերջ տրվի: Ազգային անվտագության խորհրդի
հովանավորությամբ գործող «Անհիմն հայկական
պնդումների դեմ պայքարը համակարգող խորհուրդը» պետք է լիկվիդացնել: Քանի դեռ այս
խորհուրդը կա Թուրքիայի` ցեղասպնության
հարցում առաջընթաց գրացնելը պատրանք է:
Երկրորդ կարևոր քայլը սահմանների բացումն
է: Անցյալի խնդիրը միմիայն ներկայիս հարաբերությունների կարգավորմամբ է հնարավոր:
Սահմաները փակ պահելով և Հայաստանի հետ
դիվանագիտական հարաբերություններ չհաստատելով խնդիրը չի լուծվի: Եթե Թուրքիան
Հայաստանի հետ սահմանը բացի և այդ արարքն էլ «Դինքի դուռ» կոչի, դա շատ գեղեցիկ
ժեստ կլինի: Եվ երրորդ կարևոր քայլը կլինի ներողություն խնդրելը: Երկրների և կառավորությունների
ղեկավարները անցյալում տեղի ունեցած
ցավերի համար ներողություն են խնդրում և դա իրենց բոլորովին չի ստորացնում,
նսեմացնում, այլ ընդհակարակը հարգանքի է արժանացնում:
Թուրքիան նաև պետք է ազատվի Ադրբեջանի խնամակալությունից:
Թուրքիան սեփական երկիր կատարվող չվերթների համար նույնիսկ Ադրբեջանի
թույլտվությունն է հարցնում: Արձանագրությունները նույնպես Ադրբեջանի ճնշմամբ
կյանքի չկոչվեցին : Ես հույս ունեմ , որ քրդական հարցում համարձակ քայլեր անող
Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում էլ նման քայլերի կդիմի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |