Միջազգային07:22, 23 Ապրիլ 2013
Անկարան կոշտ է արձագանքել ԱՄՆ պետքարտուղարի կոչին

Թուրքիայի «Հյուրրիեթ» օրաթերթի տեղեկացմամբ` Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը կառավարության շենքում ընդունել է Իսրայելից ժամանած պատվիրակությանը: Հանդիպմանը լրագրողներ չեն մասնակցել, այն ընթացել է դռնփակ պայմաններում:
Իսրայել պատվիրակությունը ներակայցնում էին վարչապետ Բինյամին Նեթանյահուի խորհրդականները: Հանդիպմանը քննարկվել է 2011-ին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելցի հատուկջոկատայինների հարձակման հետևանքով սպանված Թուրքիայի քաղաքացիների ընտանիքներին տրվելիք փոխհատուցման հարցը:
Մինչ Թուրքիայում ընթանում են իսրայելա-թուրքական հարաբերությունների բարելավմանն
ուղղված քայլեր, ԱՄՆ պետքարտուղարի կոչը` երկու երկրների հարաբերությունների
հետագա սրումից խուսափելու համար, բարկացրել է թուրքերին:
Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը փոխանցում է, որ վարչապետի օգնական,
կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը պատասխանել է ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի կոչին: Վերջինս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանին կոչ էր արել չայցելել Գազայի հատված:
«Վարչապետի
կամ թուրք այլ պաշտոնյայի, երբ և ուր գնալու մասին որոշում կայացնում է Թուրքիայի
կառավարությունը: Այն վիճակում չենք, որ որևէ այլ իշխանության թույլտվությունը
ստանանք կամ էլ համաձայնությունը նախապես ընդունենք: Սա և պարոն Քերին, և ամբողջ
աշխարհը գիտի, որ երբ և ինչ ուզենա, ի
զորու է իրականացնել»,- հայտարարել էր Արընչը:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում, որ Ջոն Քերին նման
հայտարարություն է արել տեսախցիկների առջև, Առընչը պատասխանել է. «Փորձառու
արտգործնախարարը հաստատապես այդպես չէր վարվի: Եթե այդպիսի կարծիք ուներ, ապա մեր արտգործնախարարին կամ պարոն վարչապետին
կարծիքի վերաբերյալ խորհուրդ կարող էր ներկայացնել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |