Հասարակական07:40, 23 Ապրիլ 2013
Դատարան. Սևակի սպանության`«կատակի հետևանք» լինելու վարկածը հաստատված չէ
2011թ. ապրիլի
24-ին Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանի ժանդարմերիական զորամասի հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի սպանությունը հնարավոր է, որ դժբախտ պատահարի հետևանք չէ:
Բալըքչըի սպանության մեջ մեղադրվող Քըվանչ Աղաօղլուին 4 տարի 5 ամիս բանտարկության դատապարտած Դիարբեքիրի Ռազմական դատարանի հրապարակած որոշման մեջ նշվում է, որ այն վարկածը «թե զենքը պատահաբար է կրակել, զինծառայողների` միմյանց հետ կատակելու ընթացքում», հաստատված չէ:
Նշենք, որ պաշտոնական վարկածով` Սևակի սպանությունը «դժբախտ պատահարի» հետևանք էր: Հայ զինծառայողի վրա հրազենից կրակ էր արձակել նրա հետ նույն զորամասում ծառայող ժամկետային զինծառայության մեջ գտնվող Քըվանչ Աղաօղլուն: Սակայն Սևակի
ընտանիքը համոզված է, որ Սևակի սպանությունը ոչ թե պատահականություն, այլ դիտավորություն էր: Պատահական չէր նաև սպանության օրը` ապրիլի 24:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |