Հասարակական08:03, 23 Ապրիլ 2013
Թուրք գրող. «Հայոց ցեղասպանության վերջնարդյունքը եղավ երևակայական Քուրդիստանի սահմանների ընդլայնումը»
Թուրք հայտնի այլախոհ մտավորական, գրող հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն
«Եվրենսել» կայքում հրապարակված հոդվածի նյութ է դարձրել Հայոց ցեղասպանության և
քրդական հարցի առնչությունները: Ներկայացնելով, որ հայերն ու քրդերը փոքրասիական
տարածաշրջանի վաղեմի ժողովուրդներից են` Զարաքոլուն ընդգծել է հայերի նստակյաց,
իսկ քրդերի հիմնականում քոչվորական կեսնակերպ ունենալու հանգամանքը:
«Առաջին համաշխարհային պետարազմը և 1915թ. ցեղասպանությունն անասելի կործանման բերեցին տարածաշրջանը: Բնակավայրերի զգալի հատվածը բառացիորեն ավերի ու կրակի մատնվեց,- գրում է Զարաքոլուն: - Փլուզվեց ողջ տնտեսական համակարգը: Այդ կորուստը կես հարյուրամյակ շարունակ չէր լինում վերականգնել»:
Հոդվածագրի բնորոշմամբ` այժմ «արևելքի ֆեոդալների» պակաս զարգացվածության գլխավոր պատճառը Հայոց ցեղասպանությունն է, ինչպես նաև պատերազմական գործողությունները, համաճարակային հիվանդությունները և այլն: Հետևանքը եղավ այն, որ ոչնչացվեցին կրթօջախներ, մանուֆակտուրաներ, ենթակառուցվածքներ: Սոցիալական կայքնը մի քանի 100 տարի հետ շպրտվեց:
Աղետից հետո գալիս են ծանր հետևանքները: Զարաքոլուն ուշադրություն է հրավիրում
այն հանգամանքի վրա, որ Հայկական Բարձրավանդակի հայաթափումից հետո հարավում հոծ
բնակեցված քրդերը սկսեցին վերաբնակվել
հայերից դատարկված գյուղերում: Օրինակ` հայերի կոտորածներից հետո Մշո
դաշտավայրը լցվեց քրդերով: Այդ մասին Արևելքի
մասին կազմած իր զեկույցում մտահոգություն է հայտնել Հալեպի նահանգապետ
Աբդուլհալիքը` գրելով. «Քրդերը տարածվում են դեպի հյուսիս, հայկական
բնակավայրերում են հաստատվում: Անհրաժեշտ է դրա դեմն առնել»:
Արդյունքում եղավ այն, որ Դերսիմի ապստամբության ճնշման ժամանակ թերթերը գրեցին. «Փաստորեն երևակայական Քուրդիստանի սահմանները ընդլայնվել են»:
Զարաքոլուն հարցադրում է անում. «Գուցե հենց այդ պատճառո°վ է, որ Իգդիրի 2011-ի ՏԻՄ ընտրություններում քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ-BDP) հաջողությունը իշխող վերնախավի կողմից որպես մեծ սպառնալիք դիտվեց: Նրանք դա հասկացան այսպես` «Քուրդիստանի սահմանները Հայաստանի հետ միացրեցին»: Դա եղավ հետաքրքիր ենթագիտակացական վախի արտացոլում»:
Հոդվածագիրը նշում է, որ ըստ էության Հայոց ցեղասպանոթյան վերջնական արդյունքը եղավ երևակայական Քուրդիստանի սահմանների ընդլայնումը:
«Թալեաթ Փաշան դեսպան Մորգենթաուին ասում էր. «Ինչ չկարողացավ անել Աբդուլ Համիդը, կարողացա անել ես»: Բայց մի°թե դա նման չէր պյուռոսյան հաղթանակին, այսինքն հաղթանակ, որը հավասար է պարտության»,- եզրակացնում է Զարաքոլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |