Հասարակական14:23, 23 Ապրիլ 2013
Թուրք լրագրող. « Հաշտվենք մեր պատմության հետ»
Թուրքական «Ռադիքալ» թերթում հրապարակվել է Ահմեթ Ինսելի ապրիլքսանչորսյան
թեմայով հոդվածը՝ «Հաշտվենք մեր պատմության հետ»
վերտառությամբ: Ստորև
ներկայացնում ենք հոդվածում արված հեղինակի դիտարկումները:
«Ապրիլի 24-ին կրկին կհիշատակվի այն արհավիրքը, որ տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում 98 տարի առաջ: Այդ թվականի ապրիլի 24-ին սկսվեց կայսրության հայ համայնքի՝ պատգամավորների, գրողների, լրագրողների, փաստաբանների, երաժիշտների, բժիշկների, գիտնականների ձերբակալումը և աքսորումը դեպի Այաշի, Չանքըրայի շրջաններ: Մտավորականների շարքերը լրացնում էին նաև համեստ ունեցվածքի տեր արհեստավորները և չքավոր հայերը: Տեղահանվածների մեծ մասը կամ աքսորի ճանապարհին մահացան, կամ էլ սպանվեցին: Միայն մի փոքր հատվածին թույլատրվեց վերադառնալ Ստամբուլ:
1915 թվականին Օսմանյան կայսրության հայերից զատ տեղահանվեցին նաև ասորիները: Տեղահանված բնակչության ունեցվածքն անմիջապես բաժան-բաժան արվեց մուսուլման բնակչության մեջ: Ինչքից բացի մահմեդականներն իրար մեջ բաժանեցին նաև հայ կանանց և երեխաներին: Վերոնշյալ աղետից կարողացան փրկվել միայն բռնի կրոնափոխությամբ իսլամ ընդունած հայերը: Չնայած այդ դեպքում էլ հայերի ունեցվածքը առգրավվեց, իսկ Հանրապետական Թուրքիայի շրջանում բռնի կրոնափոխված, սակայն էթնիկ հայերը շարունակում էին բնակվել վախի մթնոլորտում: Արդյունքում Անատոլիան իսպառ զրկվեց իր հայ բնակչությունից:
Հայ ազգի` հազարավոր տարիների ընթացքում ստեղծած մշակութային հարստության ոչնչացումը ծրագրվել և իրագործվել է պետական ապարատի կողմից : Վերոնշյալ քաղաքականությունը Թուրքիայի կողմից շարունակվում մինչև այսօր: Օսմանցի մահմեդականներն են կատարել այդ զարհուրելի հանցագործությունը: Ոմանք դա ճանաչել են, ոմանք աջակցում են ճանաչմանը»:
Վերջում հոդավածագիրը նշում է.
«Ներկայումս Թուրքիայի խաղաղության հաստաման գործընթացը միայն քրդական խնդիրը չէ,
այլև մեր պատմության պանծալի էջերից մինչև
ամոթ առաջացնող էջերի հետ առերեսվել կարողանալը: Նախևառաջ պետք է ինքներս մեր խղճի հետ կարողանանք հաշտվել: Դա էլ է մաս կազմում խաղաղությանը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |