Հասարակական13:24, 24 Ապրիլ 2013
Թուրք ուսանող. «Զգալու համար պետք է հայերեն սովորել»
Բարըշ Մումյաքմազ անունով մի թուրք ուսանող «Բիանեթ» լրատվական կայքում հրապարակել է իր խոստովանական պատմությունը: Իր հոդվածում նա պատմում է, թե հայերեն սովորելը ինչքան բան է փոխել իր աշխարհայացքում:
Ստորև ներկայացնում
ենք հոդվածի հիմնական մասը:
«Որոշ մարդիկ գործնական նպատակներով, որոշները զբոսնելու համար, որոշներն էլ նոր աղջիկների հետ ծանոթանալու համար գնում են նոր լեզու սովորելու: Ես էլ «զգալու» համար գնացի:
2009 թվականին Բոստոնում աշխատում էի մագիստրոսական թեզիս վրա, որը նվիրված էր հակամարտությունների կարգավորմանը: Տարբեր երկրներից եկած համակուրսեցիներս աշխատում էին իրենց տարածաշրջանում առկա հակամարտությունների ուղղությամբ, իսկ ես որոշեցի հայացքս ուղղել դեպի Հայկական հարցը: Հայկական հարցի մասին տեղեկացված
էի, սակայն մի բան պակաս էր թվում: Ու ես որոշեցի հայերեն սովորել: Որոշեցի հաճախել շաբաթական 2 անգամ անցկացվող հայոց լեզվի դասընթացներին, որոնք կազմակերպվել էր Ամերիկայի հայկական հետազոտությունների ու աշխատանքների միության կողմից:
Երբ առաջին դասին մի քիչ ուշացումով հասա միության շենք, միջանցքում ոչ ոք չկար, միայն պատերին փակցված Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող անգլերեն հին թերթերն ու պաստառներն էին աչքի զարնում: «Վերջս եկավ» մտածում էի, երբ ինքս էլ չհասկացա, թե ինչպես հայտնվեցի լսարանում:
- Բարև, Բարըշ -, լսեցի մաքուր թուրքերենով խոսող կնոջ ձայնը,- ես Անահիտն եմ: Բարով ես եկել հայերենի դասընթացին:
Մի պահ մտածեցի, թե երազի
մեջ, բայց շուտով ամեն ինչ հասկացա, երբ պարզվեց, որ Անահիտը 1915-ի հայկական ջարդերից փրկված և Ամերիկա գաղթած հայի սերունդ է:
Այսպես սկսելով իմ եռամսյա հայերենի դասընթացը` բավական բարձր առաջադիմություն ունեցա: Ոսումնառությանս վերջին օրերին Անահիտը մեզ խնդրեց մեր իմացած հայկական անուններով նախադասություններ կազմել: Ես թվարկեցի իմ հիշած բոլոր հայկական անունները` Հրանտ, Ռաքել, Նորա, Սևան, Սայաթ:
Անահիտը զարմանալով ինձ հարցրեց, թե որտեղից գիտեմ այդ հնաոճ հայկական անունները:
Այդ ժամանակ ես նրանց Կ.Պոլսից պատմեցի: Պատմեցի, թե ինչ է կատարվել հունվարի 19-ին. պատմեցի, որ Թուրքիայում ՀՐԱՆՏ անունը ամենևին էլ հնացած չէ: Պատմեցի, թե ինչպես էին խղճի խայթ ունեցող բազմաթիվ մարդիկ «Բոլորս Հրանտ ենք» գոչելով փողոց դուրս եկել:
Բոլորն ինձ էին նայում ու մտածում. «Այս անգամ խոսելու է»: Սակայն ես չկարողացա նրանց ասել, որ 1915-ի դեպքերը ընդունում եմ որպես ցեղասպանություն, որ կիսում եմ նրանց ցավը, թեև որպես հակամարտությունների խնդրով զբաղվող ուսանող, շատ լավ գիտեի, թե ինչ պետք է ասել տուժող կողմին: Բայցևայնպես ոչինչ չկարողացա ասել, որովհետև մի պահ ներսս այնպիսի մի մեղքի զգացումով պատվեց, որ լեզուս պապանձվեց: Կյանքումս առաջին անգամ, որպես թուրք, հայերի հարցում ինձ վատ զգացի:
Դասընթացը վերջացավ ու ես երկար ժամանակ Հայկական հարցի վրա չաշխատեցի: Շոկի մեջ էի: Հիմա եմ միայն հասկանում, որ այդ շոկը պետք է ապրեի,
որպեսզի կարողանայի շատ բաներ հասկանալ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |