Հասարակական10:53, 24 Ապրիլ 2013
Արարատի փրկության երազը
Հերթական ապրիլի
24: Այս այս անգամ արդեն 98-րդն է
այդ զարհուրհելի արհավիրքից հետո: Թուրք
հրոսակի ձեռքով բնաջնջման ենթարկվեց դարեր ի վեր
մայր հայրենիքում` Հայաստան
աշխարհի արևմտյան հատվածում ապրած, կերտած մեր ժողովուրդը: Հերթական տարելիցը խորհելու
տեղիք է տալիս: Ցավոք, փաստերը մեր դեմ
են: Որքան էլ դժվար է հավատալը, բայց վերջին տարիներին գնալով նվազում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների թիվը: Թուրքիան անվրդով իրականացնում է իր մերժողական
քաղաքականությունը: Շրջանառվող այն թյուր
կարծիքը, ըստ որի, ցեղասպանություն գործած ազգը 100 տարի հետո այլևս պատասխանատվության
չի ենթարկվի: Նման բան չկա, մարդկության
դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Հիմա մի տեսակ
բոլորս ինչ-որ հույսեր ենք կապում Ցեղասպանության 100-րդ տարելիցի
հետ: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանը կկարողանա ստիպել օրեցօր հզորացող Թուրքիային ճանաչել
Հայոց ցեղասպանությունը: Մեր ազգի ողբերգությունն այլ երկրների համար
վերածվել է շանտաժի միջոցի, Թուրքիայի վրա
ճնշում գործադրելու գործիքի: Հետևաբար
մեր հույսի առյուծի բաժինը պետք է կապել ոչ թե միջազգային հանրության գթասրտության
հետ, այլ ինքներս մեր հետ: Հայաստանը միայն շենացնելով, հզորացնելով կկարողնանք
պարտադրել Թուրքիային և աշխարհին ճանաչել, դատապարտել այդ ողբերգությունը:
Իմ համոզմամբ` Արևմուտքի խորհրդարաններից ու «սպիտակ տներից» պետք չի Թուրքիային ոչինչ չպարտադրող ցեղասպանության ճանաչման օրինագիծ մուրալ: Արարատի փրկության երազը վառ պահելու և մի օր իրականություն դարձնելու համար այսօր պետք է նախ Արագածի պաշտպանության մասին մտածել: Հիշենք, որ պատմական Արարատ տանող միակ ճանապարհը Արագածի լանջերով է անցնելու, այլ ոչ թե Փարիզով ու Գլենդելով: Այստեղ ավելորդ չէ մի անգամ ևս ականջալուր լինել Շահան Նաթալիի այն դիտարկմանը, ըստ որի, մեր պարտությունների նախահիմքը, մեր թշնամու ուժերի արհամարումն է:
«Բավ է նայել թուրքերին, Էյֆելյան աշտարակի բարձունքից և ծիծաղել նրա մինարեթի բարձրության վրա,- գրում է Նաթալին: - Էյֆելը` ֆրանսիացի էր, իսկ մենք թուրքական մինարեթին պետք է նայենք, մեր խարխլված եկեղեցու գմբեթից, որպիսզի հասկանանք, թե այս բարձությունն էլ բավ է, մահացու անկման համար»:
Հարություն Բիլազուկչյան
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |