Ցեղասպանություն17:47, 24 Ապրիլ 2013
Դերսիմում առաջին անգամ դատապարտվել է Հայոց ցեղասպանության ոճիրը
Թուրքական «Հաբեր3» լրատվական կայքի տեղեկացմամբ`«Դերսիմի
Հայերի ասոցացիան» Հայոց ցեղասպանությունից 98 տարի անց առաջին անգամ Թունջելիում
(Դերսիմ) մամուլի ասուլիս է հրավիրել և իր բողոքի ձայնը բարձրացրել կատարված
ոճրագործության դեմ: Ասոցացիայի անդամները Թունջելիի հրապարակում մեխակներ են
դրել: Ասոցացիայի նախագահ Սերքան Սարըաթեշը լրագրողներին ասել է, որ 98
տարի առաջ հայերին բաժին հասած ճակատագիրը ամբողջ աշխարհին է վշտացնում, ապա
հավելել, որ իրենք հավաքվել են, նախորդ դարասկզբին հայերի դեմ իրագործած ոճիրը դատապարտելու
և զոհերի հիշատակին տուրք մատուցելու համար:
«Մենք Դերսիմի երկու հնաբնակ ազգերի՝ հայերի և կարմարգլուխ ալևիների (Kızılbaş Alevi) ցեղասպանությունները
նկարագրող պատմությունները լսելով ենք մեծացել: 98 տարի լռել ենք, ողբերգություն
ապրած մեր քաղաքը չի կարողացել իրականության մասին բարձրաձայն արտահայտվել,արդյունքում
պառակտվել է համայնքը, անայցելու են մնացել մեր վանքերը, նենգաբար պղծվել
են մեր շիրիմները, մեր վիշտը ոչ ոք չի կարող մեզ հետ կիսել, մեր հանգչած սրտերի
ցավը ոչ ոք չի կարող զգալ»,- ասել է Սերքան Սարըաթեշը:
Մամուլի ասուլիսի եզրափակիչ ելույթում հանդես եկավ 1915 թվականին
Թուրքիայից Հունաստան գաղթած հայ ընտանիքի զավակ Թաքովի Մինասյանը: Նա իր խոսքում նշել է, որ իր այցելության
նպատակն է հարգել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ապա հավելել
է, որ թուրքերն իրենց հանդեպ արդար չեն վերաբերվել, ինչի հետևանքով հայ ազգը մեծ ողբերգությունէ
ապրել:
Նշվում է, որ Թունջելիի Ժողովրդական-Հանրապետական
կուսակցության (ԺՀԿ-CHP) շրջանի
պատգամավոր Հուսեյին Այգունը մինչ պատգամավոր դառնալը իր գործընկերների
կողմից 1915 թվականի ողբերգական իրադարձությունների տարելիցի
կապակցությամբ փաստաբանական գրասենյակին սև
ժապավեններ են փակցրել: Այդտեղ գրի է առնված է նաև Հուսեյին Այգունի անունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |